Մարտին ջերմաստիճանը կհասնի 25-28 աստիճանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Մարտին ջերմաստիճանը կհասնի 25-28 աստիճանի

15:07 26.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է մարտ ամսվա եղանակային կանխատեսումն ու կլիմայական բնութագիրը: Ըստ ներկայացված տվյալների՝  որոշ օրեր ջերմաստիճանը կնվազի մինչև -10-15 աստիճանով, իսկ օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 25-28  աստիճան։

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ +9…+120C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ):

 

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9…+140C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9…-140C, առավելագույնը՝ +2…+40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12…+170C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4…-60C, առավելագույնը՝ +5…+70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-30C, առավելագույնը՝ +8…+100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+70C, լեռնային շրջաններում` 0…-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչև -2…-50C, լեռնային շրջաններում՝ -10…-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20…+250C, լեռնային շրջաններում՝ +8…+130C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0…-10C, լեռնային շրջաններում՝ -7…-80C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10…+110C, լեռնային շրջաններում՝ +1…+20): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+90C, նախալեռնային շրջաններում` +1…+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչև 0…-40C, նախալեռնային շրջաններում՝ -6…-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23…+280C, նախալեռնային շրջաններում՝ +15…+200C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0…+30C, նախալեռնային շրջաններում՝ -2…-50C, առավելագույնը հովտային շրջաններում +12…+140C, նախալեռնային շրջաններում՝ +6…+80): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+70C (նորման՝ 5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23…+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0…-10C, առավելագույնը՝ +10…+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):

 

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

BACK_TO_TOP