Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել. Երևանի քաղաքապետին դուր են եկել իր հայտարարության շուրջ քաղաքացիների հումորներն ու արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել. Երևանի քաղաքապետին դուր են եկել իր հայտարարության շուրջ քաղաքացիների հումորներն ու արձագանքը

09:58 25.07.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անցկացնում է գործակարգավարական խորհրդակցություն, որի մեկնարկին անդրադարձել է իր վերջին հայտարարության վերաբերյալ արձագանքներին: Հիշեցնենք, որ խոսքը Երևանի 12 վարչական շրջաննեում տեղադրված համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս ամեն առավոտ ժամը 7-ին հնչեցնել Երևանի հիմնը: Նա ասել է, որ ուրախալի է, որ քաղաքացիները Երևանին մեծ պատասխանատվությամբ եմն վերաբերվում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում, դա շատ գովելի է համարել ու հավելել.

«Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ մեկս մյուսին նկատողություն ենք անելու փողոցում, ասելու ենք՝ խի՞ եք աղբը թափում, կանգառը փչացնում»:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, մանրամասնել է, որ Երևանի աշտարակում ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը՝ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ և Պ. Սևակի բառերով:

«Վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որով այդ ղողանջները հնչում են, ես կարծում եմ, որ Երևանի համար դա լավ կոլորիտ է: Ինչ վերաբերում է նրան, որ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, առավոտյան ժամը 7-ից արթնացնում են, հումորները շատ լավն էին, ճիշտն ասած: Նույնիսկ Քիմ Քարտաշյանին էին հարցրել, թե ինչ կարծիք ունի, հումորները շատ լավն էին: Մի բան կցանկանայի նշել, որ համակարգը իմ հայտարարությունից առաջ 25 օր է՝ աշխատում էր, և վստահ եմ, որ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են, և իրենց կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես հայտարարել եմ, որ աշխատում եմ»,-ասել է նա:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտարարել քաղաքացիներին, որ անտարբեր չեն Երևան քաղաքի նկատմամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

BACK_TO_TOP