16:46 27.07.2022
Օրերս կայացել է «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառումը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Հիմնադրամը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ և նպատակ ունի ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված որակյալ, նորարարական և մրցունակ կրթության ապահովման միջոցով բարձրացնել հայկական ֆուտբոլային տնտեսության արդյունավետությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել՝ դպրոցի միջոցով հնարավոր կլինի Հայաստանում զարգացնել ֆուտբոլային մենեջմենթը և մարքեթինգը. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Ցավոք, այսօր Հայաստանում չունենք ֆուտբոլային մենեջմենթ: Մարքեթինգային առումով մեր թիմերը չեն մտնում եվրոպական ֆուտբոլային ընտանիք և ունեն ինչպես տարրական, այնպես էլ գլոբալ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը բավական խրթին է, սակայն նախաձեռնող խումբը կատարում է բավականին մեծ աշխատանք: Հուսով եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տան»։
Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցի համահիմնադիր Կարեն Զադոյանն էլ նշել է՝ հիմնադրամի ստեղծումն իրենց դժվարությամբ է տրվել, բայց փորձելու են կրթության միջոցով զարգացնել ֆուտբոլային կառավարումը. «Միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի Հայաստանում լուծել խնդիրները։ Ֆուտբոլային կրթությունը շատ լավ երևույթ է, եթե իր նպատակին ծառայի։ Մենք փորձելու ենք կրթության միջոցով ֆուտբոլային կառավարումը զարգացնել, ինչը կարևոր է հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Այն, որ կան խնդիրներ տարբեր համակարգերում, այդ թվում՝ ֆուտբոլային տնտեսությունում, փաստ է։ Պետք է սկսել դրանք լուծել»։
Հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրենի պաշտոնակատար Գերասիմ Բարսեղյանը ներկայացրել է Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցի նպատակները և ծրագրային գործողությունները: Նրա խոսքով՝ դպրոցի հիմնական խնդիրներն են ֆուտբոլային կազմակերպիչների և կառավարիչների կարողությունների զարգացումը՝ կարճաժամկետ դասընթացների անցկացման միջոցով, ֆուտբոլային ուսումնասիրությունների և հետազոտությունների շարունակական իրականացումը՝ սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների գործիքների կիրառմամբ, ֆուտբոլի կառավարման հեղինակավոր մասնագետների մատուցմամբ վարպետաց դասերի կազմակերպումը, տարբեր մակարդակներում հայկական ֆուտբոլում ներգրավված մասնակիցների շահերի պաշտպանությունը, ֆուտբոլային կառավարմանը կանանց մասնակցության խրախուսումը, ֆուտբոլի՝ որպես սոցիալականացման ինստիտուտի դերի բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը և այլն։
Գերասիմ Բարսեղյանը նշել է՝ հաջորդ ամիս կմեկնարկի ֆուտբոլում ներգրավված երիտասարդ մասնագետների կառավարման գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագիրը: Տրվել է նաև ֆուտբոլային ֆորմալ կրթություն ապահովող հետբուհական բարձրագույն ուսումնական հաստատության մագիստրոսական ծրագրի ներդրման գործընթացի մեկնարկը։ Այս ծրագրի ավարտական փուլում՝ 2024թ․սեպտեմբերին, նախատեսվում է ուսանողների առաջին ընդունելությունը։
«Աջակցելու ենք նաև ֆուտբոլային ստարտափերին, կլինեն նորարարություններ, գաղափարներ՝ ֆուտբոլային թիմի ստեղծումից մինչև ֆուտբոլային սրճարանի հիմնում: Համագործակցում ենք ԿԳՄՍՆ-ի, ԱԺ-ի, ՀՖՖ-ի, տարբեր բուհերի ու այլ շահագրգիռ կողմերի հետ: Մեր կատարած աշխատանքների ավելի հստակ պատկերը կկարողանանք տալ այս տարվա դեկտեմբերին»,- ասել է Գերասիմ Բարսեղյանը:
Հիմնադիրների հավաստմամբ՝ այս ծրագրերին զուգահեռ մշակվում են բազմաթիվ այլ նախագծեր, որոնք ուղղված են լինելու հայկական ֆուտբոլի զարգացմանը և դրա ներուժի լիարժեք իրացմանը։
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 07.07.2025
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ինՇառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:04 07.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […] ...
12:56 07.07.2025
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...