Պարզվել են Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում 21-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Պարզվել են Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում 21-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ. ՔԿ

18:24 27.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում կատարված սպանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 21-ամյա երկու և Երևան քաղաքի՝ 20 և 19-ամյա բնակիչներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել էին Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի հաջորդ օրը՝ 2022թ. հուլիսի 14-ին, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի 21-ամյա բնակիչներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, ինչպես նաև՝ հիվանդանոցում մահացած երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակիչ է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիվանդանոցում մահացած 21-ամյա երիտասարդը, դեպքից օրեր առաջ տեղեկանալով համակուրսեցու՝ ԱՄՆ-ում գտնվող ծանոթի կողմից իր մասին վարկաբեկող տեղեկություններ հայտնելու մասին, հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ, որի ընթացքում երիտասարդները վիճաբանել և փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:

Նշված հարցը պարզաբանելու համար ԱՄՆ-ում գտնվող հիշյալ անձը դիմել է Երևանում բնակվող իր 20-ամյա ընկերոջը, ով նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերների հետ միասին Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող այգում 21-ամյա երիտասարդի հետ հանդիպելու վերաբերյալ, վերջինիս էլ հանդիպման մասին տեղյակ է պահել իր ընկերներին:

Հանդիպումը նախաձեռնած երիտասարդի առաջարկով խոսակցությունը տեղափոխվել է Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկի մոտ, որտեղ էլ՝ զրուցարանում, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում հիշյալ 20-ամյա երիտասարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով, հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին, ինչի արդյունքում վերջինս մահացել է:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթը հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքով նրան ձերբակալելու մասին, և ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, տուժած մյուս երիտասարդների՝ վնասվածքներ ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

20:17 23.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

BACK_TO_TOP