13:31 28.07.2022
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արձագանքել է իր նախկին թիմակից Տոմա Մենյեի խոսքերին, որը ներկայումս հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։
«Այս տղան չափից դուրս շատ է խոսում»,- գրել է Նեյմարը։
Մինչ այդ բելգիացին հայտարարել էր, թե Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելուց հետո «կորցրել է իր կախարդանքը»։
Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 2021/22 մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 28 խաղի, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...
13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 07.07.2025
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ինՇառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...