16:08 28.07.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը հանդես է եկել բացման խոսքով.
«ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ
Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան
Սիրելի՛ շրջանավարտներ
Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես գործադիր և օրենսդիր մարմինների իմ գործընկերների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Եվ շատ ուրախ եմ, որ ընդունեցիք նաև Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտների վկայականների հանձման արարողությանը մասնակցելու իմ հրավերը։
Դառնալով օրվա գլխավոր գործող անձանց
Սիրելի՛ շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Իրապես, Ձեր կյանքում ևս մեկ բարձունք այսօր նվաճեցիք։ Եվ անկախ նրանից, թե ձեզնից ովքեր շուտով կհամալրեն Հայաստանի Հանրապետության դիվանագետների շարքերը, և ովքեր կշարունակեն իրենց ճանապարհն այլ ուղղություններով՝ իրենց նպաստը բերելով հանրային կյանքի տարբեր ոլորտների առաջմղմանը, այսօր բոլորը հաջողել են։
Ինչո՞ւ։ Որովհետև այն գիտելիքը, փորձը և համախոհների համայնքը, որոնք ձեռք եք բերել Դպրոցի մեկ տարվա ընթացքում ի նպաստ ձեզ է աշխատելու և ձեզ հետ է լինելու ամբողջ հետագա կյանքում։ Որքան էլ որ ներկայիս աշխարհը փոփոխական է և անակնկալներով լի, անփոփոխ է մնում մեկ բան․ ցանկացած նախաձեռնության և գործի հաջողության հիմքում ընկած է առաջատար գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով զինված մարդը։ Եվ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցում դուք հնարավորություն եք ստացել համընթաց շարժվել աշխարհի գիտական մտքի և պրոֆեսիոնալ հմտությունների նվաճումների հետ։ Միջազգային հարաբերությունների տեսությունից մինչև իրական կյանքի բանակցություններ, արտաքին քաղաքականության վերլուծությունից մինչև բարդ իրավիճակում կողմնորոշվելու կարողություն․ այս ամենը ամուր հիմք է ցանկացած բնագավառում հաջողելու համար։
Հարգելի՛ ներկաներ
Հայաստանի դիվանագիտական դպրոցը իր գործունեության 13 տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր շրջանավարտ է ունեցել, որոնց զգալի մասը դարձել է դիվանագետ և այսօր մեր արտաքին քաղաքական ծառայության հիմքն է հասցրել դառնալ։ Այստեղ ցանկանում եմ գնահատանքի խոսքեր հայտնել Դիվանագիտական դպրոցի տնօրեն պարոն Գաբրիելյանին՝ դիվանագետների սերնդափոխության գործում ունեցած ներդրումի և դիվանագիտական համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի զարգացմանը նպաստելու համար:
Ցանկանում եմ ընդգծել, որ թերևս չկա ավելի լավ ժամանակ դիվանագետ դառնալու համար։ Աշխարհում ընթացող բեկումնային փոփոխությունները, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը, մեծ մարտահրավերներ են առաջ բերում, բայց, միաժամանակ, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում ճկուն միտք, նորարարական մոտեցում և աննկուն կամք ունեցող դիվանագետի համար ինքնադրսևորվելու, իր ոլորտում իրական փոփոխություններ բերելու և իր ժողովրդի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար։
Այս պայմաններում դիվանագիտական ծառայությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր, շատ ավելի պատասխանատու և շատ ավելի մեծ անձնազոհություն պահանջող։ Եվ չնայած մեծ պահանջներին ու ոչ այդքան մեծ ռեսուրսներին, ես համոզված եմ՝ մենք կընդունենք մարտահրավերը և կիրականացնենք մեր վրա դրված առաքելությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և համայն մարդկության առաջխաղացման։
Սիրելի՛ շրջանավարտներ
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ամենայն հաջողություն մաղթում ձեր հետագա մասնագիտական գործունեության մեջ։ Հուսով եմ, որ շուտով ձեզանից շատերին կհանդիպեմ այստեղ՝ ամենօրյա աշխատանքում»:
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...
19:28 23.06.2025
Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են ԹբիլիսիՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...
19:14 23.06.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումըՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...
19:06 23.06.2025
Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. ԱրաղչիՄերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […] ...