15:40 29.07.2022
Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։
Հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք «Հայաստան» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, տրամադրել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։
«Շատ մեծ աշխատանք տարվեց, որպեսզի հեծանիվները հասնեն մեզ, ու մեր մարզիկները կարողանան մարզումներ անցկացնել՝ օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ասում է Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող փառատոնում հայ հեծանվորդները, սակայն, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Արմեն Գյոզալյանի խոսքով՝ մրցման հենց մեկնարկում մի խումբ հեծանվորդներ ընկել են, ինչի արդյունքում պայքարը բարդացել է.
«Խումբը բաժանվել է երկու մասի: Մեր հեծանվորդները ստիպված են եղել այն ոտքով շրջանցել՝ հեծանիվները պահած: Արդյունքում՝ խմբի կարևոր մասն առաջ է անցել: Սա չեմ ասում արդարանալու համար: Առհասարակ, ես նման սովորություն չունեմ, բայց իսկապես սպորտային բախտը մեր կողմից չի եղել: Տղաները մինչև վերջ պայքարել են: Թե՛ իմ, թե՛ մարզչական անձնակազմի սպասելիքներն իրականում շատ մեծ էին: Ցավոք, այսպես ստացվեց: Ամեն դեպքում, ամեն ինչ դեռ առջևում է: Պատանեկան շրջանն ավարտում ենք և սկսում երիտասարդական փուլը: Վստահ եմ՝ հետագայում առիթներ կունենանք մեր ազգին ուրախացնելու»,- ասում է Արմեն Գյոզալյանը:
Գյոզալյանի խոսքերով՝ տղաները որևէ տեխնիկական խնդիր չեն ունեցել՝ կապված նոր հեծանիվների հետ, պարզապես բախման արդյունքում կորցրել են իրենց դիրքերն ու չեն կարողացել վերականգնել. «Դա էլ անխուսափելի է եղել: Որքան էլ դու ուշադիր լինես, դիմացինիդ պատճառով կարող ես շատ բարդ խնդիրների առջև կանգնել ամբողջ մրցման ընթացքում»:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ ՀՍՕՄՄ-ը հունիսի 29-30-ն անցկացրել է նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Գևրիկյանին նվիրված մրցաշարը։
Մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի պատանեկան հավաքականի հեծանվորդները:
Ի դեպ, նոր հեծանիվները Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին տրամադրելու գործում մեծ է եղել հենց Հրաչ Գևրիկյանի ներդրումը:
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
15:38 07.07.2025
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...