20:17 29.07.2022
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։ Տեղեկացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված հիմնական միջոցառումների վերաբերյալ առանձին հաշվետվությունները:
Բաժինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրենց բաժնի կողմից արված աշխատանքների արդյունքները, արձանագրված ցուցանիշները, բաժիններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Խորհրդակցությունների ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ միտված Ծառայության բնականոն գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը։ Մասնավորապես ցուցումներ են տրվել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների որակի, ֆիզիկական անձանց օգտին կայացված դատական ակտերի փաստացի կատարման ցուցանիշների կտրուկ բարելավման, հայցի ապահովման կատարողական վարույթներով անհապաղ կատարողական գործողությունների կատարման և արդյունքների մասին դատարանների իրազեկումն ապահովելու, դատական ակտերի փաստացի կատարմանն ուղղված գործողությունների ակտիվացման, վարույթով իրականացված կատարողական գործողությունների լրիվության ապահովման, առանց բավարար հիմքերի կատարողական վարույթն ավարտելու պրակտիկայի բացառման ուղղությամբ, այդ թվում՝ պարտապան ֆիզիկական անձի հետախուզում հայտարարելու հիմքով բոլոր այն իրավիճակներում, երբ վարույթը կարող է շարունակվել պարտապանի բացակայության պայմաններում։
Շեշտվել է Ծառայությանը հասցեագրված դիմում-բողոքներին պատշաճ ժամկետում պատասխանելու գործընթացի վերահսկումն ու կազմակերպումն ապահովելու առաջնահերթ պահանջը։
Հանդիպում-խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև հարկադիր կատարողների անհատական կատարողականի գնահատման մեթոդաբանության կատարելագործման, կիսամյակի ընթացքում տրված շրջաբերականների և հանձնարարականների հետ կապված հարցերը։ Առանձնահատուկ կարևորվել է ԱՆ վերահսկողական վարչության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները շտկելու, ինչպես նաև հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման, կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման և օրենսդրության պահանջների խստագույնս պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքի ապահովումը։
Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել բաժինների աշխատանքի արդյունքում արձանագրված ցուցանիշները, որոնք կարող են առավել բարելավել հետևողական աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...