«‎Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձրել»‎. իրանցի փորձագետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

«‎Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձրել»‎. իրանցի փորձագետներ

20:36 29.07.2022

Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում: Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի վրա ամբարտակների կառուցումն անմիջական ազդեցություն է թողնում նաև Իրանի վրա: Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Համիդ Հաքիմը նշել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն ազդում է Իրանի շրջակա միջավայրի, պարենային անվտանգության, գյուղատնտեսության վրա, ինչն իր հերթին արտագաղթի, սոցիալական դժգոհության ու անհնազանդության պատճառ է դառնում:
Նա շեշտել է, որ Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձրել և Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի դեմ որպես ճնշման լծակ է օգտագործում:
«Ներկայումս Թուրքիան այնպես է արել, որ մենք Իրանի ներսում ջրի համար պայքարի ականատես ենք լինում, և դա պայմանավորված է նրանով, որ Իլիսուի և Աթաթուրքի ամբարտակների ջրառի հզորությունն ավելի մեծ է, քան Իրանում կառուցված բոլոր ամբարտակների հզորությունը»,- նշել է Համիդը։
Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Փույան Բերլիանն էլ շեշտել է, որ իր քաղաքականությամբ Թուրքիան մի շարք միջազգային պարտավորություններ է խախտել: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարայի կողմից ամարտակներ կառուցելու քաղաքականության դեմ պետք է պայքարել գործնականում, և ոչ թե միայն խոսելով: Ընդգծվել է ջրային ռեսուրսների կառավարման հարցում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

16:07 07.07.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համար

16:00 07.07.2025

Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական […] ...

Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:50 07.07.2025

Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

15:38 07.07.2025

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:30 07.07.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

15:19 07.07.2025

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...

BACK_TO_TOP