Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը․ Հակոբ Արշակյանի խոսքը FemInno կանանց նորարարարության համաժողովի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը․ Հակոբ Արշակյանի խոսքը FemInno կանանց նորարարարության համաժողովի բացմանը

19:17 30.07.2022

Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպատակն է ոգեւորել կանանց, որպեսզի նրանք ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, երեխաներ մեծացնելուն զուգահեռ աշխատեն եւ իրենց ներդրումն ունենան մեր երկրի տնտեսության զարգացման գործում. ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 30-ին Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը: Տեղեկացնում է  ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ բացման խոսքով: Հակոբ Արշակյանը կարեւորել է հատկապես տեխնոլոգիական բնագավառում կանանց ներգրավածության համար գործադրվող ջանքերը: Նա նշել է, որ այս համաժողովն ինչ-որ առումով տոն է՝ բիզնեսում, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ կանանց գնահատելու, ցուցադրելու եւ հզորացնելու առումով: Այս նորարական համաժողովը կօգնի կանանց տաղանդի եւ հզորացման խթանմանը՝ իրենց ամբողջ գործունեության ընթացքում, կստեղծի աշխատանքի եւ ցանցային կապի հնարավորություններ:

«Սա մեծ հնարավորություն է՝ կոտրելու բոլոր տեսակի կարծրատիպերը մեր հասարակությունում: Կանայք հզոր ուժ են. դուք եք փոխում, առաջնորդում, կրթում, ստեղծում եւ պաշտպանում: Կանայք են Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի սիրտը. շատ բաներ կան ձեզնից սովորելու»,- ասել  է ԱԺ փոխխոսնակը:

Տարբեր երկրներ ներկայացնող օրվա բանախոսները կարեւորել են կանանց դերն ու նշանակությունը պետության զարգացման գործում, նրանց ներգրավածությունը նաեւ քաղաքականության մեջ:

«Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում կրթության եւ առողջապահության ոլորտներում: Այժմ մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաներում եւ գիտության մեջ մասնագետների գրեթե կեսը կանայք են, խորհրդարանում քաղաքական գործիչների 30 տոկոսը կանայք են, իմիջիայլոց՝ ամենաակտիվները: Հայաստանի նույնիսկ ոստիկանությունում արդեն զգալի թվով կանայք են ծառայում: Եվ դա հրաշալի է»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը շրջել է նաեւ աշխատանքի տոնավաճառում, կանանց համար աշխատանք առաջարկող ընկերություններից հետաքրքրվել, թե ինչ ծառայություններ են նրանք առաջարկում:

FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին ներկա են եղել նաեւ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP