Ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը

13:41 03.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։ Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստան և Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման հայկական փորձն ու հնարավորությունները՝ ընդգծելով, որ մոտ ապագայում հայկական 2 ավիաընկերություններ կիրականացնեն ավիաբեռնափոխադրումներ, ինչպես նաև կառավարության կողմից աշխատանքներ են տարվում Սև ծովով լաստանավերով բեռների փոխադրման ուղղությամբ։

Սթիվ Ալլենը ներկայացրել է «Հարավային Կովկասի դարպասներ» ծրագրի նախագիծը, որը միտված է տարածաշրջանում ներդրումների ավելացմանը, և անդրադարձել շուտ փչացող սննդի արագ տեղափոխման հնարավորություններին։

Արմեն Սիմոնյանը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը, և մինչ տարեվերջ անցակետը ամբողջությամբ վերակառուցված կլինի, որի արդյունքում օրական սպասարկվող տրանսպորտային միջոցների թիվը մի քանի անգամ կավելանա։

Ալեքսեյ Մելնիկովը իր հերթին նշել է, որ արագ փչացող ապրանքների փոխադրումը երկաթուղով տեխնիկապես հնարավոր կդառնա, երբ կլուծվեն մասնագիտացված շարժակազմի և համապատասխան սառցարանային համակարգի ներդրման հարցերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թեմայի վերաբերյալ այլ հարցեր ևս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP