Արագածոտնի մարզի 80-ից ավելի կրթօջախներում նոր ուսումնական տարվան ընդառաջ վերանորոգումներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Արագածոտնի մարզի 80-ից ավելի կրթօջախներում նոր ուսումնական տարվան ընդառաջ վերանորոգումներ են

19:54 03.08.2022

Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով։

Այսօր Սերգեյ Մովսիսյանը այցելել է Ուշիի, Աշտարակի թիվ 4, Ոսկեհատի դպրոցներում և անձամբ հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել՝ ինչ խնդիրներ կան և արդյոք նախատեսված ժամկետում գործն ավարտին կհասցվի։ Շրջայցին մասնակցել են  նաև մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանն ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը։

Սերգեյ Մովսիսյանը զրուցել է դպրոցի տնօրենների հետ, հանձնարարել հետևողական լինել կատարվող աշխատանքների պատշաճ որակի հարցում։
Ոսկեհատում մարզպետը հյուրընկալվել է նաև տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությանը, զրուցել երիտասարդների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը։ Այս օրերին երիտասարդներն իրենց հիմնած ամառային ճամբարում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում։

Այս տարի 233 մլն դրամ է հատկացվել մարզի դպրոցներում վերակառուցման ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ 17 մլն՝ նոր գույքի ձեռքբերման։ Ծրագրերի շրջանակներում վերանորոգվում են մարզադահլիճներ, հանդիսությունների դահլիճներ, դասարաններ, լաբորատորիաներ, սանհանգույցներ, տանիքներ, լաբորատորիաներ, արդիականացվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են արևային ֆոտովոլտային կայաններ։

Մարզպետի  հանձնարարականով այս տարվա սկզբից մարզպետարանի կողմից գույքագրվել են դպրոցների հրատապ լուծում պահանջող խնդիրներն, իսկ այս փուլում տարբեր համայնքների 80-ից ավելի դպրոցներում այդ խնդիրները լուծում են ստանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:50 12.05.2025

Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

10:43 12.05.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

BACK_TO_TOP