Աջակցություն հողակտորների խոշորացմանը. հաստատվել է գյուղնշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025թթ. ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Աջակցություն հողակտորների խոշորացմանը. հաստատվել է գյուղնշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025թթ. ծրագիրը

15:12 04.08.2022

Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը հաստատելու մասին որոշում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցմամբ՝ որոշման նպատակն է 2023-2025թթ. պետական աջակցության միջոցով հողերի միավորմամբ խթանել արտադրողականության բարձրացումը և ինքնարժեքի իջեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալի ավելացումը։ Մասնավորապես, նախատեսվում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ծախսերը փոխհատուցել դրանց դիմաց շահառումների փաստացի կատարած վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 200 հա մակերեսով միավորված հողերի վրա կատարված աշխատանքների համար։ Ակնկալվում է, որ միավորվող հողերի չափը կկազմի 2023թ. շուրջ 1000 հա, 2024 թ.` շուրջ 1500 հա, 2025 թ.` շուրջ 2000 հա, ընդհանուր առմամբ 4500 հա խոշորացված հողակտոր։ Ակնկալվում է, որ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումներ պլանավորող տնտեսվարող սուբյեկտները, հաշվի առնելով պետական աջակցության չափը, կարագացնեն հողակտորների խոշորացման գործընթացը:

Նշելով ծրագրի կարևորությունը՝ վարչապետն ասել է. «Գյուղատնտեսական նշանակության հողերի կտրտվածությունն այսօր ամենամեծ խնդիրներից է, եթե չասենք առանցքային, անկյունաքարային խնդիրը, որ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Անընդհատ այդ խնդրի լուծման տարբերակների մասին ենք մտածում, և պարոն Քերոբյանի ներկայացրածը տարբերակներից մեկն է: Դուք մեկ տարբերակ նշեցիք, երբ խոշոր ներդրողներն ուզում են ներդրում անել – հիմա, օրինակ, շատ ներդրողներ կան, որոնք Կառավարության աջակցությունն են ակնկալում, ասում են՝ ուզում ենք ներդրում անել, մեզ տվեք գյուղատնտեսական նշանակության, ենթադրենք, 50 հա, 100 հա հող, և մենք պարտավորվում ենք այսքան ներդրում անել: Բայց Հայաստանում կառավարության տրամադրության ներքո 50, 100 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող առնվազն կամ չկա, կամ շատ քիչ է, և, հետևաբար, մենք ուղղորդում ենք, ասում ենք՝ գնացեք, սեփականատերերի հետ բանակցեք: Այս ընթացքում ի՞նչ խնդիր է առաջանում՝ որ ենթադրենք 100 հա հող ձեռք բերելու համար պետք է բանակցել 900 սեփականատիրոջ հետ, որոնց մի մասի գտնվելու վայրն անհայտ է, մի մասը, ցավոք, մահացել է, բայց նրանց ժառանգության իրավունքները և այլն ձևակերպված չեն: Գործնականում մարդիկ մտնում են փակուղի և հրաժարվում են ներդրումային ծրագրերից: Մենք փորձում ենք ստեղծել մոտիվացիա, որ նրանք, այսպես ասած, չհուսահատվեն այդ ճանապարհին, շարունակեն և փորձեն իրենց ներդրումային ծրագրերն իրականացնել: Սա մի ուղղությունն է:

Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսական կոոպերատիվներն են: Սա այն դեպքն է, երբ գյուղացիները հարևան հողակտորները հավաքում են, դե ֆակտո միավորում են այդ հողերն առանց սեփականության իրավունքի փոփոխության և կոլեկտիվ տնտեսություն են ձևավորում: Մենք մինչև հիմա այնքան արտոնություններ ենք այս տնտեսությունների համար ստեղծել և հիմա ավելացնում ենք ևս մեկը, որպեսզի լինի մոտիվացիա: Գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման պատճառներից մեկը ոռոգման հետ կապված խնդիրն է: Ենթադրենք կա ոռոգման ոլորտում ներդրումներ անելու հնարավորություն: Կառավարությունը, իհարկե, ջրագծերի, ջրամբարների ոլորտում ներդրումներ է անում, բայց մենք ուզում ենք նաև մասնավոր ներդրումներ լինեն, և փոքր հողերի համար մեծ ներդրում անելու որևէ մոտիվացիա չկա, որովհետև դա հետագայում իր ծախսը, ներդրումը հետ չի բերելու: Պետք է խոշորացնենք հողակտորները, որպեսզի նաև խոշոր ներդրում անելու հնարավորություն լինի: Ընդ որում, եթե գյուղատնտեսական կոոպերատիվները ձևավորվեն, դա ներդրողներին կարող է հետաքրքրել, որ գնա, այդ կոոպերատիվի ներկայացուցչի հետ բանակցի՝ համատեղ ներդրումային ծրագիր իրականացնելու համար: Եվ սա ուղղություն է, որտեղ մենք քայլեր ենք անում և պետք է խոստովանենք, որ այդ քայլերը դեռևս արդյունք չեն տալիս, ինչը մեր գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները խորացնում է: Բայց պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP