Դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ վճիռը ԲԴԽ-ն կհրապարակի օգոստոսի 11-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ վճիռը ԲԴԽ-ն կհրապարակի օգոստոսի 11-ին

09:28 05.08.2022

Օգոստոսի 4-ին ԲԴԽ-ում շարունակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ թիվ ԼԴ/0227/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը կայացրել է սխալ դատական ակտ՝ վճռում վրիպակն ուղղելու դիմումը մերժելու մասին, հրաժարվել է կատարողական թերթում ուղղում կատարելուց, թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կողմերի հաշտության համաձայնության ներկայացումից առավել քան 13 ամիս անց չի հաստատել այն, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով թիվ ԼԴ4/0737/02/21 գործի քննությունն իրականացրել է և վճիռը հրապարակել է դիմումը վարույթ ընդունելուց հետո առավել քան 10 ամիս անց։
Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարել է գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 11-ին ժամը 15:00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP