Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+30.09 oC

Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը

18:47 05.08.2022

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական ​​տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։

Գյումրիում վաստակաշատ աշխատակիցները պարգևատրվել են «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության և Շիրակի մարզպետի շնորհակալագրերով և նվերներով։ Տոնին ընդառաջ Գյումրիի քաղաքապետարանն ավարտել է կայարանամերձ հրապարակի վերակառուցումը։ 2021 թվականին ՀԿԵ-ն հրապարակում տեղադրեց 19-րդ դարի երկու բեռնատար վագոններով շոգեքարշ։ Գյումրու կայարանային հրապարակն այսուհետ կավելանա քաղաքի տեսարժան վայրերի թվին, որը վերջին շրջանում զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։

Վանաձոր քաղաքում երկաթուղայիններին ՀԿԵ տարածքային կառավարման, Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի կողմից հանդիսավորությամբ հանձնվեցին պատվոգրեր և նվերներ։

Օգոստոսի 5-ին Երևանի երկաթուղու վարչությունում տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում, որտեղ վաստակաշատ երկաթուղայինները խրախուսվեցին ընկերության ղեկավարության կողմից։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է ընկերության անցած ուղին և շնորհավորել գործընկերներին տոնի առթիվ։ «Երկաթուղայինների աշխատանքը նախկինի պես մնում է պահանջված, պատվավոր և հարգված, քանի որ երկաթուղային տրանսպորտի անխափան և որակյալ աշխատանքը տնտեսության
կայունության և պետության պաշտպանունակության երաշխիքն է»,- իր շնորհավորական խոսքում նշել է Ա. Մելնիկովը:

Մոսկվայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում երկաթուղայիններին շնորհավորել և նվերներ ու պատվոգրեր են հանձնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ներկայացուցիչները: Միջոցառումն ավարտվեց տոնական ջազային համերգով:

Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ այս տարվա օգոստոսի 7-ին, ՀԿԵ-ն ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռի անվճար օգտվել քաղաքամերձ հաղորդակցության ծառայություններից (բացառությամբ էքսպրես գնացքների):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

14:07 10.07.2025

Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

13:57 10.07.2025

Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

13:48 10.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...

Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս Էնրիկե

13:45 10.07.2025

Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

13:37 10.07.2025

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

13:28 10.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...

BACK_TO_TOP