ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին

16:06 09.08.2022

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին:

ՀՀ նախագահի` օգոստոսի 8-ի հրամանագրերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև

Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 և ԲԴԽ-74-Ո-241 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Շնորհավորելով դատարանների նորանշանակ նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ նրանք իրենց մասնագիտական բարձր որակներն ու պատրաստվածությունը կօգտագործեն ի շահ արդարադատության ամրապնդման, օրենքի գերակայության և բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացման.

«Դուք տիրապետում եք այնպիսի որակների, որոնց շնորհիվ կկարողանանք բարձրացնել Վերաքննիչ դատարանի որոշումների անաչառության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը»,- նշել է նա:

Դատարանների նորանշանակ նախագահներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Խորհրդին բարձր վստահության համար:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է նաև նորանշանակ դատավորներին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Դիանա Հովհաննիսյանին, Գոռ Թորոսյանին, Արմիդա Ոսկանյանին, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Սերգեյ Մարաբյանին, Կարեն Ամիրյանին, Արմեն Հովհաննիսյանին:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նաև ծանոթացել է դատավորների, նրանց աշխատակազմերի առջև ծառացած խնդիրներին և առաջարկել համատեղ քննարկումների, առաջարկությունների միջոցով փորձել գտնել հնարավոր լուծումներ՝ դատավորների գերծանրաբեռնվածության թոթափման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման համար:

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP