09:06 11.08.2022
ԱՄՆ-ի մեղադրանքները, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամն իբրև թե փորձել է կազմակերպել ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանությունը, Իրանն անվանել է զվարճալի և անհիմն, և Իրանի քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողության վերաբերյալ նախազգուշացում արել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանիին:
Չորեքշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հեռակա մեղադրանք էր առաջադրել Իրանի քաղաքացի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, 45-ամյա Շահրամ Փուրսաֆիին, որ նա, սկսած 2021 թվականի հոկտեմբերից, փորձել է կազմակերպել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանությունը: Արդարադատության նախարարության տվյալներով՝ նա Բոլթոնի վերացման համար առաջարկել է 250 հազար դոլար, իսկ հետո համաձայնել է գումարը հասցնել 300 հազար դոլարի։
Այնուհետև Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ մահափորձի մեկ այլ թիրախ է Մայք Պոմպեոն՝ ԱՄՆ պետդեպարտամենտի արդեն նախկին ղեկավարը։
Ավելի ուշ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Իրանին լուրջ հետևանքներ են սպասվում, եթե վերջինս փորձի ոտնձգություն կատարել ԱՄՆ քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնաթող իշխանավորների նկատմամբ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...