Մենք այնքան էլ հանգիստ չենք, որովհետև թուրքական դրոշը ծածանվում է Հալեպին մոտիկ քաղաքների և գյուղերի վրա. համայնքային գործիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Մենք այնքան էլ հանգիստ չենք, որովհետև թուրքական դրոշը ծածանվում է Հալեպին մոտիկ քաղաքների և գյուղերի վրա. համայնքային գործիչ

13:24 08.08.2018

Հալեպի հայության այսօրվա վիճակի մասին Shantnews-ի հարցերին պատասխանելով՝ Սիրիայի հայ գործիչներից Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, Վերապատվելի Հարություն Սելիմյանն ասում  է, որ չնայած Հալեպն այսօր ազատագրված է, սակայն վտանգն ամբողջությամբ անցյալում չէ:

«Հալեպն այսօր շրջապատված է ընդդիմադիր ուժերով, և կարելի է ասել, որ որևէ քաղաքական ֆիասկո կարող է կրկին նախկին վտանգավոր վիճակին բերել Հալեպը: Մի քանի օր առաջ Հալեպի թաղամասերից մեկում՝ Հալեպ ալ-Ժդիդեում շրջում էի, տեսա, որ բավականին ավերակներ կան, ու դրանից մի քանի ժամ առաջ էլ ռմբակոծություն էր եղել: Ուրեմն դեռևս հրթիռներ կան, որ տեղում են Հալեպի վրա, ինչը նշանակում է, թե Հալեպն այնքան էլ ապահով տեղ չէ, ինչպես շատերը կարծում են»,- ասաց Սելիմյանը:

Անդրադառնալով հալեպահայության վիճակին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ հայապահպանության գործընթացն առկա լծակներով՝ եկեղեցի, դպրոց, ակումբ, մշտական աշխատանք է, և համայնքում մշտապես հետևում են այն գաղափարախոսությանը, թե  հայապահպանման ուղին Հալեպում, իբրև մայր գաղութ, պետք է ամուր լինի և պետք է ամեն օր մի քիչ ավելի զարգացում ունենալ այդ առումով:

«Մենք այստեղ եկեղեցիների, դպրոցների, ակումբների միջոցով մեր հայապահպանման առաքելությունը փորձում ենք ամրագրել և մեր ժողովրդի համար բարենպաստ պայմաններ ապահովել, և ասեմ, որ բոլոր հարանվանություններն իրենց հնարավորությունների առավելագույն չափով անխտիր ամեն ինչ անում են, որ եկեղեցիների, դպրոցների, ակումբների շուրջ մարդիկ ունենան ավելի լավ պայմաններ՝ ապրելու, գոյատևելու և առավել ևս՝ ստեղծագործելու: Ինչ վերաբերում է մեր համայնքին, ապա ասեմ, որ համայնքի վերջին իրագործումներից մեկն այն եղավ, որ մենք արհեստագործության ասպարեզում  հատուկ մասնագիտական թրեյնինգներ՝ որակավորման դասընթացներ ենք կազմակերպելու: Երկու հարյուր մարդ է ներառվելու այս ծրագրում: Նրանք պիտի վերապատրաստվեն իրենց մասնագիտությունների մեջ, և դրանից հետո շուրջ քառասուն հոգու գումարներ պիտի տրամադրվեն: Այդ գումարներով նրանք իրենց ձեռնարկատիրությունը պիտի սկսեն Հալեպում: Սա մեր համեստ մասնակցությունը պիտի լինի՝  Հալեպի իրավիճակն ավելի բարելավելու և արհեստագործությանն ինչ-որ ձևով նեցուկ լինելու համար»,- ասաց համայնքային գործիչը:

Նա հայտնում է նաև, որ արդեն սկսել են վերանորոգել Հալեպի Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցու հրթիռակոծված շենքը, որը կիսափլված վիճակում է:

Հայտնի է՝ որ Հալեպի մերձակա շրջաններում թուրքական զորքեր են տեղակայված, ինչը, ըստ լուրերի, լարվածության մեջ է պահում հատկապես հայ համայնքին: Այդ առումով Վերապատվելի Սելիմյանն ասաց.

«Այո, մենք այնքան էլ հանգիստ չենք, որովհետև թուրքական դրոշակը ծածանվում է Հալեպին մոտիկ քաղաքների և գյուղերի վրա: Նույնիսկ քաղաքի կենտրոնից ընդամենը տասնհինգ կմ  հեռու գտնվող Ռաշիդին արվարձանում թուրքական զորք կա, իրենց դրոշն է ծածանվում այնտեղ: Թուրքական ներկայությունը համադրված է ռուսական, իրանական և սիրիական զորքերի հետ… Իհարկե, այս ամեն ինչը քաղաքական հարցեր են, բայց մենք՝ իբրև հալեպահայեր, չգիտեմ, թե որքանով կարող ենք հանգիստ զգալ: Մենք ընդհանրապես թուրքական գործոններին չենք վստահում և մեր ունեցած փորձառությամբ մեծ վերապահություն ունենք Հալեպին մոտ նրանց ներկայության հետ: Այսօր Սիրիան ունի իր քաղաքական որոշ շահերը կողմերի հետ, կան պայմանավորվածություններ, բայց մենք գիտենք, թե թուրքն ով է, գիտենք թե թուրքական իշխանությունների ներկայությունը Սիրիայում ինչ արհավիրք կարող է պատճառել մեզ ներկայում և ապագայում, դրա համար ես մեծ կասկածներ ունեմ Հալեպի այսօրվա ապահովական իրավիճակի հետ կապված»,- մեր զրույցի ընթացքում նշեց Հարություն Սելիմյանը, ավելացնելով, որ այս մտահոգությունները տեղական իշխանություններին հայտնել են,  բայց վերջիններս հանգստացրել են, թե թուրքական զորքերը ընդամենը լուռ ու հնազանդ ներկայություն են ապահովում այնտեղ և դրանից ավելի դերակատարություն չունեն:

Սիրիայից մեր զրուցակիցն անդրադարձավ նաև քրդական զորամիավորումների՝ Սիրիայի իշխանությունների հետ  վերջին բանակցություններին՝ նշելով, որ քրդերը քաղաքական կամ գաղափարախոսական հստակ ուղղվածություն չունեն:

«Նրանք, դժբախտաբար, պատահական քաղաքականություն վարելու և որդեգրելու մասնագետներ են դարձել:  Քանի որ քրդերը չեն ունեցել հայրենիք, քաղաքական մտածողություն, գաղափարախոսություն, դրա համար քաղաքական դաշտում  խարխափում են, ուստի չեմ զարմանում, որ երբեմն Սիրիայի իշխանության կողմն են անցնում, երբեմն թուրքական, երբեմն՝ ամերիկյան քաղաքականության լծակն են դառնում: Այդ ամենը հասկանալի է, քանի որ չունեն կայուն քաղաքական գաղափարախոսություն»,- քրդերի վերջին շարժումներն այսպես մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա պատասխանեց նաև Shantnews-ի այն հարցին, թե  արդյո՞ք վտանգված են քրդական շրջաններում ապրող հայերը.

«Ես կարծում եմ, որ մեր այնտեղի հայերն իմաստուն վերաբերմունք ունեն: Նրանք ոչ միայն իրենց հայկական ինքնությամբ են ապրում, այլև ընդհանուր միջավայրն արժևորելով որոշ քաղաքական ճկունություն են ցուցաբերում, նաև ոչ էական խնդիրների հարցում  ժամանակավոր զիջումներ են անում: Ես սա  համարում եմ դիվանագիտական մոտեցում, այսինքն՝ ոչ թե հայկական ընտանիքները հրաժարվում են իրենց սկզբունքներից, այլ, նրանք,  խելացի լինելով, գիտեն, թե ինչպես իրենց գոյությունը պահել, քանի որ նվազ են թվով և եթե այդպես չվարվեն, վերացման վտանգի առջև կկանգնեն»,- քրդական շրջաններում ապրող հայերի մասին ասաց մեր զրուցակիցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

17:09 06.08.2025

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

17:00 06.08.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

16:52 06.08.2025

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։   ...

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

16:42 06.08.2025

Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համար

Բաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...

Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

16:37 06.08.2025

Շորժա-Վարդենիս ճանապարհի մի հատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը

16:35 06.08.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է  Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ […] ...

BACK_TO_TOP