15:09 13.08.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին:
«Ընդունեցի Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը և ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները և հեռանկարները։
Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերևութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում և բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։ Այդ ուղղություններում ներդրվող ծրագրերը նպաստելու են հիդրոօդերեւութաբանական ճշգրիտ տվյալների ձեռքբերմանը, ջրային ավազանների և էկոհամակարգերի, ինչպես նաև ոռոգման համակարգի բարելավմանը, աղետի ռիսկերի կառավարմանը և Սեւանա լճից իրականացվող ջրառի նվազեցմանը։
Հնարավոր է օժանդակել նաև համայնքային տնկարանների ստեղծման կամ ընդլայնման ծրագրերին։ Չափազանց կարեւոր է սելավային վտանգի քարտեզագրումը Գեղարքունիքում, քանի որ մեր մարզն այս ուղղությամբ ռիսկային է։
Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի համայնքների, Գեղարքունիքի մարզի ջրօգտագործող ընկերության և ծրագրի մշտական, ամենօրյա համագործակցությունը։
Թեև ծրագրի բոլոր ուղղությունները չափազանց կարևոր են մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերը կառավարելու տեսանկյունից, սակայն առաջնահերթ եմ համարում ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությունը, որտեղ ավելի հրատապ խնդիրների կարգավորման անհրաժեշտություն կա։
Մենք միատեղ համալիր ուսումնասիրություն կանցկացնենք Ճամբարակ համայնքի Գետիկի ջրամբարում, որտեղ աղետի ռիսկերի կառավարման և նվազեցման խնդիր կա, կուսումնասիրենք եւ կյանքի կկոչենք մյուս առաջնահերթ անելիքները։ Բայց, նկատի ունենալով Մարտունի համայնքի ղեկավարի և «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի առաջարկությունները, նպատակահարմար ենք գտնում՝ կանգ առնել Մարտունի համայնքի Ծովինար եւ Աստղաձոր գյուղերի ոռոգման ցանցերի արդիականացման ծրագրի իրականացման վրա։ Այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մի քանի տասնյակ հեկտարներով կավելացնենք ոռոգվող հողատեսքերը, մյուս կողմից էլ նվազագույնի կհասցնենք ջրի կորուստները։ Բացի այդ, տնտեսություններն արդեն այդ տարածքներում կկարողանան հիմնել պտղատու այգիներ, մշակել եկամտաբեր ու օգտակար այլ մշակաբույսեր։
Նաև որպես ծրագրի բաղադրիչ մաս ներկայացվեց պոմպակայանների արդիականացումը՝ դրանք արեւային ֆոտովոլտային կայաններով վերազինելու եւ գործարկելու հեռանկարով։ Տարվա մեջ ոռոգման շրջանը մեզ մոտ տևում է մոտ երկուսուկես ամիս, մնացած ամիսներին արեւային ֆոտովոլտային կայաններում արտադրված էներգիան կարող է տնտեսվել և օգտագործվել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ուղղությամբ: Կարևորն այն է, որ մեր պոմպակայանները արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար ունեն բավարար հզորություն ունեցող տարածքներ, իսկ մյուս կողմից էլ մեր մարզում արևոտ օրերի տեւական ժամանակաշրջանը չափազանց նպաստավոր է էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա չափազանց մեծ արդյունքներ ապահովող ծրագիր կարող է դառնալ: Հարկավոր է արագ ու հետեւողական քայլերով կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք կհամաձայնեցվեն մեր փոխհամագործակցության օրակարգում։Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Մարտունու համայնքապետարանի և «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության կողմից տրամադրված տվյալների հիման վրա ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» գրասենյակի ներկայացուցիչները մասնագիտական ուսումնասիրություններ կկատարեն ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ, այնուհետ, համապատասխան ընթացակարգերից հետո, կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները»,-ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...