Սաղմոն ձկան համար ապրելու միջավայր հանդիսացող լիճը ճահճանում է. Սեյրան Մինասյանը՝ Սևանի ջրի կանաչելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Սաղմոն ձկան համար ապրելու միջավայր հանդիսացող լիճը ճահճանում է. Սեյրան Մինասյանը՝ Սևանի ջրի կանաչելու մասին

19:24 08.08.2018

Սևանա լճի ջրի կանաչելու մասին խոսակցությունները ծայր առան մոտ մեկ ամիս առաջ՝ համացանցում տեսանյութի հրապարակումից հետո: «Սևան» ազգային պարկի տնօրենը ջուրը խմեց, առողջապահության նախարարն էլ ջուրը մտավ՝ համոզելու համար, որ ջուրն ընդամենը ծաղկել է, կանցնի, բայց բնապահպաններն էլ ահազանգեցին, թե Սևանը ճահճանում է, ջուրը, հնարավոր է, թունավոր լինի:

Այդպիսի կարծիքներն անհիմն համարելով՝ ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսվարողներ և վարձակալներ էլ երեկ բողոքի ակցիա իրականացրին՝ պնդելով, թե այդ տեսակետների պատճառով կտրուկ նվազել է հովեկների և զբոսաշրջիկների հոսքը:

Ի վերջո. ինչո՞ւ է կանաչել Սևանը, և արդյո՞ք այն վտանգավոր է: Այս հարցերն այսօր հնչեցվեցին մամուլի ակումբներից մեկում, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանն էլ իր տեսակետն արտահայտեց: Նրա խոսքերով՝ Սևանա լճում շատ բարձր են սնուցիչ նյութերի կոնցենտրացիաները, ջրի մակարդակն էլ ցածր է, ինչը նպաստել է լճի կանաչելուն: Ջուրը խիստ հարստացած է ազոտով, ֆոսֆորով և կենսածին այլ նյութերով, և քանի որ այս տարի էլ ջերմաստիճանը բարձր է, դա հանգեցրել է կենսածին պրոցեսների, որոնք էլ նպաստում են արագ ճահճացմանը:

«Ի՞նչ է նշանակում ինչքանով են վտանգավոր կամ ոչ վտանգավոր: Ջրիմուռների առկայությունը ճահճացման պրոցեսի ցուցիչ է: Նշանակում է լիճը ճահճանում է: Մաքուր, քաղցրահամ, սաղմոն ձկի համար ապրելու միջավայր հանդիսացող լիճը ճահճանում է, էլ ի՞նչ պետք է լինի դրանից ավելի: Եթե դուք սեպտեմբերին գնաք, վստահաբար հոտից չեք կարող ափին մոտենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սեյրան Մինասյանը:

Սովորաբար կենսաբանական պրոցեսները կարող են միանգամից հանգեցնել ողբերգական հետևանքների: Բոլորին թվում է, թե երբ ասում են՝ լճի վատ, անհավասարակշիռ վիճակ կամ ճահճացում, դա դանդաղ ու երկարատև գործընթաց է, սակայն գիտական փաստերն այլ բան են փաստում՝ նշում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատողը:

Որպեսզի էկոհամակարգը կայունանա, պետք է ջրի մակարդակը բարձրացվի, թե որքան՝ գիտաշխատողն այս պահին դժվարանում է նշել: Պետք է նոր մոդելավորում իրականացվի: Սակայն դեռ խորհրդային տարիներին այդպիսի ուսումնասիրություններ կատարել են և որոշել ջրի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5 մետր: Ըստ Մինասյանի՝ այն ժամանակվա համեմատ տեղի են ունեցել աղետալի պրոցեսներ, որոնց արդյունքում էլ ճահճացումից փրկելու համար ջրի մակարդակի 1903,5 մետր բարձրացումը բավական չէ, շատ է հարկավոր: Այսքանից հետո ավելորդ է պնդել, որ Սևանից հավելյալ ջրառ իրականացնելն անթույլատրելի է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP