15:37 18.08.2022
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» կհյուրընկալի Մոլդովան ներկայացնող «Շերիֆին»։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցակցին։
«Մեր թիմի մրցակիցն է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը», որը քաջ հայտնի է հայ ֆուտբոլասերներին, քանի որ նախկինում մի քանի անգամ արդեն հանդիպել է հայկական թիմերի հետ եվրոգավաթների խաղարկություններում։
Նշենք, որ սա կլինի «Փյունիկի» և «Շերիֆի» միջև երկրորդ դիմակայությունը եվրոգավաթներում։ Թիմերն առաջին անգամ միմյանց հետ հանդիպել են Չեմպիոնների Լիգայի 2006/07թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ երկու հանդիպումների արդյունքով (0:0, 2:0) հաջողությունն ուղեկցել էր մոլդովական ակումբին։
Պատմությունը`
Ակումբը ստեղծվել է 1997թ.-ին եվ ներկայացնում է Տիրասպոլ քաղաքը։ «Շերիֆը» Մոլդովայի ամենատիտղոսակիր թիմն է և վերջին 7 տարիների երկրի անփոփոխ չեմպիոնը։ Իր 25 տարվա պատմության ընթացքում, «Շերիֆը» 20 անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, 11 անգամ՝ գավաթակիր և 7 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Շերիֆը» նաև 2 անգամ (2003, 2009թթ․) դարձել է ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության Գավաթի խաղարկության հաղթող։
Մարզադաշտը
Թիմը սեփական հարկի տակ իր հանդիպումներն անցկացնում է «Շերիֆ» մարզադաշտում, որի բացումը տեղի է ունեցել 2002թ․-ի հունիսին։ Մարզադաշտը տեղավորում է 12746 հանդիսական:
«Շերիֆը»՝ եվրոգավաթներում
Մոլդովայի չեմպիոնը եվրոգավաթներում հանդես գալու զգալի փորձ ունի։ Իր նորամուտը եվրոպական մրցաշարերում «Շերիֆը» նշել է 1999/00թթ․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ Եվրոգավաթներում առաջին լուրջ նվաճմանը հասել է 2009/10թթ․ մրցաշրջանում, երբ հասնելով Չեմպիոնների Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ, այնտեղ երկու հանդիպումներում զիջել էր հունական «Օլիմպիակոսին», սակայն Եվրոպա Լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլի ուղեգիր էր ձեռք բերել։
Եվրոգավաթների խաղարկություններում «Շերիֆը» 4 անգամ հանդիպել է հայկական ակումբների հետ և բոլոր դեպքերում էլ կարողացել է հաղթել ընդհանուր դիմակայություններում։ Ընդ որում, բոլոր հանդիպումները կայացել են Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում։ 2001/02թթ․ մրցաշրջանում «Շերիֆը» երկու հանդիպումներում առավելության է հասել Արարատի «Արաքսի» (2:0, 1:0), 2006/07թթ․ մրցաշրջանում՝ «Փյունիկի» (2:0, 0:0), 2012/13թթ․ մրցաշրջանում՝ «Ուլիսի» (1:0, 1:0) և 2021/22թթ․ մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» նկատմամբ (3:1, 1:0):
Նախորդ մրցաշրջանը լավագույնն էր «Շերիֆի» պատմության մեջ: Մոլդովական ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի գլխավոր անակնկալի հեղինակը՝ հասնելով մինչև խմբային փուլ և առաջին երկու տուրերում կարողացավ սենսացիոն հաղթանակներ տանել Դոնեցկի «Շախտյորի» և մրցաշարի ապագա հաղթող՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ»։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...