23:50 22.08.2022
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին ՝ Երևանի ժամանակով 15:30-ին, հայտնում է Sky News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Պահպանողական կուսակցության համանախագահ Էնդրյու Ստեֆենսոնին:
«Ուրախ եմ հաստատել, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին»,- հեռուստաալիքը մեջբերում է Ստեֆենսոնի նամակից կուսակցության անդամներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կփոխանցի իր լիազորությունները կուսակցության նոր առաջնորդին սեպտեմբերի 6-ից ոչ շուտ, իսկ սեպտեմբերի 7-ին կարող է տեղի ունենալ վարչապետին ուղղված հարցերի ավանդական նիստը խորհրդարանում։
Բրիտանիայում հուլիսի 20-ին կայացել է Պահպանողական կուսակցության պատգամավորների քվեարկության հինգերորդ փուլը՝ կուսակցության առաջնորդին ընտրելու համար, ով կդառնա նաև երկրի վարչապետ։ Դրա արդյունքների համաձայն՝ նախընտրական մրցապայքարի եզրափակիչ են դուրս եկել արտգործնախարար Լիզ Թրասը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։
Վերջին փուլում նրանց միջև ընտրություն կանեն կուսակցության բոլոր՝ մոտ 200 հազար անդամները: Քվեարկությունը տեղի կունենա փոստով։ Ակնկալվում է, որ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը կվերսկսի աշխատանքը ամառային արձակուրդից հետո:
Բորիս Ջոնսոնը, ով 2019 թվականին փոխարինել է Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի 7-ին հայտարարել է, որ հեռանում է վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության19:34 09.07.2025
49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
19:24 09.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...
19:16 09.07.2025
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...
19:12 09.07.2025
Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչWTA-ի 4-րդ համար Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» կիսեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակչում 6-2, 7-5 հաշվով առավելության է հասել Լյուդմիլա Սամսոնովայի նկատմամբ։ Շվյոնտեկը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Միրա Անդրեևա – Բելինդա Բենչիչ զույգի հաղթողի հետ։ ...
19:09 09.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածելՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […] ...
19:00 09.07.2025
«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգաՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։ Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։ ...