23:07 08.08.2018
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սևան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, որն արդեն 2-3 նման հանդիպում էր անցկացրել` արձանագրելով մարդկանց առաջարկները և դիտարկումները: «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում մի քանի ժամ միավորվեցին և բաժանվեցին տեսակետները, և այդ ինքնատիպ խաչմերուկում հնչած առաջարկությունների, արված դիտարկումների առանցքում զարգացած, բարեկարգ, ներկայանալի Սևան ունենալու գաղափարն էր ու մեծագույն ցանկությունը:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպման սկզբում նկատեց, որ իրենք կարևորում են յուրաքանչյուրի կարծիքն ու դիրքորոշումը, ու տարբեր սերունդների երկխոսությունը. մի հարկի տակ հավաքելը դրա վկայությունն է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սևանա լճի հիմնահարցերը, Գագարինի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակավայրի կարգավիճակի հստակեցման, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության տեսակների, քաղաքի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված առանցքային հարցեր: Հարցադրումների մյուս շղթան ներառում էր տարածաշրջանում հնարավոր ներդրումների հավանականությունը, բիզնես միջավայրի զարգացումը, պետություն-մասնավոր հատված-համայնք համագործակցությունը, գրավիչ միջավայրի ստեղծումը, զարգացման հեռանկարների հստակեցումը»,- ներկայացրեց Սևանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Համայնքի համար առաջնահերթություններ են համարվել ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների բարելավումը, կանաչ տարածքների մշակումը, ժամանցի վայրերի ստեղծումը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հավաստմամբ՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպումը համարել է հաջողված և արդյունավետ, որը կարող է միաժամանակ մի շարք ծրագրերի ու նախաձեռնությունների սկիզբը լինել։
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...