Կոտայքի ոստիկաններն ամբողջացրել են հանցավոր թմրաշղթան. չորս անձ կալանավորված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Կոտայքի ոստիկաններն ամբողջացրել են հանցավոր թմրաշղթան. չորս անձ կալանավորված է

22:49 01.09.2022

Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված կապույտ մանր բյուրեղներով զանգված, օգտագործված ներարկիչ ու սրվակ: Ըստ տղամարդու՝ հայտնաբերված կանեփն ու կրիստալն իրենն էին:

Նշանակվեց դատաքիմիական փորձաքննություն: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետո այդ վարույթին պետք է միացվեին այլ վարույթներ:

Հաջորդ դրվագը մայիսի 26-ին էր: Աբովյան քաղաքի Հատիսի փողոցից, ապօրինի թմրամիջոց իրացնելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերվեց երկու տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` մոտ 3 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվեց նաև կանաչ թղթե՝ հինգ, և սպիտակ թղթե՝ մեկ փաթեթ: Սպիտակում բյուրեղանման զանգվածը 0,58 գրամ էր, կանաչներում` 0,22-ից 0,29 գրամ: Ըստ խուզարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա և կրիստալ էր: Իրավապահներին հաջողվեց պարզել, թե նա որտեղ և ումից էր գնել թմրամիջոցները: Հետքերը քրեական հետախույզներին տարան Չափիչի փողոցի 55-ամյա բնակչի տուն: Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները խուզարկեցին տունը. հայտնաբերվեց «Bingo» գրառմամբ մեկ արկղ, որի մեջ կար հինգ փաթեթ՝ ընդհանուր մոտ 13,47 գրամ քաշով կանեփանման զանգվածով, ևս երկու փաթեթ` կանեփի բույսի սերմերի նմանվող զանգվածով։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված հետագա միջոցառումներով ստացվեց տեղեկություն 55-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացնողի վերաբերյալ. Աբովյան քաղաքի 58-ամյա բնակիչ էր: Այդ ուղղությամբ միջոցառումերը տրամաբանական ավարտին հասան հունիսի 27-ին:

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների գործընկերների հետ իրականացրած միջոցառման արդյունքում Կոտայքի քրեական հետախույզները նախ ձերբակալեցին և, իրենց մեքենաներով հանդերձ, բաժին տեղափոխեցին երկու տղամարդու: Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, որը 15 հազար դրամով ձեռք էին բերել 58-ամյա տղամարդուց: Խուզարկություն կատարվեց նաև Աբովյան քաղաքի Սևանի փողոցի նրա տանը. հայտնաբերվեցին առանձին փաթեթներում լցված բյուրեղանման զանգվածներ: Սրանով էլ, սակայն, թմրաշրջանառության շղթան չամբողջացավ: Հետագա միջոցառումներով Կոտայքի քրեական հետախույզները պարզեցին նաև 58-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացնող անձի ինքնությունը. Կոտայքի մարզի Հատիս գյուղի 41-ամյա բնակիչ էր:

Հուլիսի 25-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով թղթե փաթեթ:

Օգոստոսի 16-ին, նույն կասկածանքով, Կապուտան-Կոտայք ճանապարհին ձերբակալվեցին ևս երկու հոգի: Երկուսի մոտ էլ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներով փաթեթներ:
Նույն օրը Կապուտան-Կոտայք-Ակունք գյուղերի խաչմերուկում ձերբակալվեցին ևս երեք հոգի և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Կոտայքի բաժին: Նրանք էլ նույն հատիսցուց 20 հազար դրամով ձեռք էին բերել բյուրեղանման զանգված, ըստ իրենց` կրիստալ:

Արդեն հիմնավորված էր, որ ձերբակալվածներին թմրանյութն իրացրել էր հատիսցի նույն տղամարդը, որը հաշվառված էր Աբովյան քաղաքի իր տանը:

Օգոստոսի 17-ին Հատիս գյուղում նա ձերբակալվեց: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, մեջը` «Զիպ» փականով 10 փաթեթ: 9-ի մեջ կանեփանման զանգվածներ էին՝ յուրաքանչյուրը մոտ 3,5 գրամ, իսկ 10-րդ փաթեթում կար կպչուն ժապավենով փաթեթավորված, բյուրեղանման զանգվածներով թղթե երկու փաթեթ` յուրաքանչյուրը մոտ 0,4 գրամ, ևս մեկը` 5,23 գրամ քաշով: Նրա գրպանից հայտնաբերվեց նաև դեղնականաչավուն զանգված:

Ոստիկանության Կոտայքի և Աբովյանի քննչական բաժինների ծառայողները օգոստոսի 18-ին խուզարկություն կատարեցին նախ Հատիսի նրա բնակության վայրում. հայտնաբերվեց կանեփի 170 բույս։ Նույն օրը խուզարկվեց նաև Աբովյանի Պիոներական փողոցի նրա բնակարանը. հայտնաբերվեց մոտ երկուսուկես միլիոն դրամ և 50 եվրո։
Ապօրինի թմրաշրջանառության շղթայի չորս մասնակից կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 08.07.2025

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

12:40 08.07.2025

Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...

Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց

12:35 08.07.2025

Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...

Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համար

12:31 08.07.2025

Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համար

Թուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 08.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան,  Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան,  Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

12:15 08.07.2025

Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։ «Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ […] ...

BACK_TO_TOP