13:45 05.09.2022
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի: Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու ու Նարեկ Մանթաշյանից վիրավորանքի և զրպարտության համար հատուցման գումար բռնագանձելու հայցով:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը՝ դատարանը վճռել է Նարեկ Նահապետի Մանթաշյանին պարտավորեցնել ներողություն խնդրել «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակած նյութի մեջ իր ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար՝ ներողություն խնդրող տեքստ հրապարակելու ձևով: Դատարանը պարտավորեցրել է համապատասխան տեքստը հրապարակել <> կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի <> կայքի «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը:
Դատարանը վճռել է նաև Նարեկ Նահապետի Մանթաշյանից՝ հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի, բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար: Նարեկ Նահապետի Մանթաշյանից՝ հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի, բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...
10:11 08.07.2025
Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև․ ReutersՊենտագոնը պատրաստվում է լրացուցիչ պաշտպանական զենքեր տեղափոխել Միացյալ Նահանգներից Կիև, հաղորդում է Reuters-ը։ «Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք կուղարկի Ուկրաինա», – ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Երեքշաբթի օրն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Կիևին ավելի շատ զենք տրամադրել, առաջին հերթին՝ պաշտպանական։ ...
10:00 08.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
09:50 08.07.2025
Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...