Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. Փաշինյանի ելույթը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+31.09 oC

Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. Փաշինյանի ելույթը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին

12:49 07.09.2022

2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին հրավիրելու համար, որը, ըստ Փաշինյանի, արդյունավետ հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ մտքերի և գաղափարների փոխանակման համար:

«Պետք է ասել, որ ընթացիկ տարում ամենահայտնի արտահայտությունը երևի հետևյալն է, որ մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց եթե խորը նայենք, հարց է առաջանում՝ ե՞րբ ե՞ն ժամանակները եղել հեշտ: Եթե ազնիվ լինենք, ապա մարդկության պատմությունը բարդ ժամանակաշրջանների շղթա է, այդ իսկ պատճառով մարդկությունը հորինել է այլ բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր վտանգներ և ստեղծում են նոր հնարավորություններ: Հիմա երկրների և կառավարությունների գլխավոր խնդիրն է, ինչպե՞ս կառավարել վտանգները և ինչպե՞ս նկատել ու օգտագործել հնարավորությունները: Այդ համատեքստում, իհարկե, բարդ են ժամանակները մեր տարածաշրջանի համար ևս, որովհետև առաջանում են կամ սրանում են այն մարտահրավերները, որոնք առկա են արդեն երկար ժամանակ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ է կենտրոնացված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան հստակ մտահոգություններ, որ դա կարող է բերել ապակայունացման Հարավային Կովկասում:

«Գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ ենք վերապրել, և իրավիճակը նման էր նրանով, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել էր պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Սակայն հուսով ենք, որ Ռուսաստանի, այդ թվում՝ մեր այլ գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել և պահել վերահսկողության տակ, որը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,- եզրափակել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP