21:01 08.09.2022
«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող վերջին մի քանի օրերի իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
Նախ զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին կայացած բրյուսելյան հանդիպումից, որը տեղի ունեցավ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը քննարկվեցին գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր։ Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ի՞նչ կարելի է հասկանալ այս ամենից:
«Առաջին հերթին, երկու տեսանկյունից պետք է դիտել բրյուսելյան հանդիպումները։ Մի տեսանկյունից, որն այդքան էլ մեր մակարդակին վերաբերող չէ, դա Ռուսաստան-Արևմունք հակասության մակարդակն է, այսինքն՝ Բրյուսելի համար ունի շատ մեծ կարևորություն այս հակամարտության մեջ ներգրավված լինելը նաև Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության շրջանակներում, որպեսզի Արևմուտքը չբացակայի բանակցային գործընթացից, առնվազն այդ նպատակով, քանի դեռ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնված չկա, համանախագահներն աշխատում են առանձին, բայց երկկողմ հանդիպումներ կազմակերպել չի ստացվում, որովհետև Ադրբեջանը չի համաձայնում, հակառակում է, բայց բրյուսելյան հանդիպումներին չմասնակցելու որևէ պատճառ չունի, ավելին՝ ունի բավական լուրջ պատճառներ՝ համաձայնելու։ Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանին զուգահեռ, Արևմուտքը ևս ներգրավված լինի այս բանակցային գործընթացում, և մեզ համար կարևոր է, որ զրուցելու համար հնարավորինս շատ միջազգային հարթակներ լինեն՝ հնարավորինս ինչ-որ չափով ռիսկերը նվազեցնելու համար։ Մյուս տեսանկյունից, քանի որ Բրյուսելը շահագրգռված է, որպեսզի իրական արդյունքներ ցույց տա, փորձում է ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հասկանալով, որ գլոբալ պայմանավորվածություններն այս պահին հնարավոր չեն՝ հաշվի առնելով կողմերի տարամիտվող տեսակետները։ Եվ այս հարցում հայտարարությանը եթե ուշադիր լինենք՝ ռազմագերիների մասով, Շառլ Միշելը կոչ էր անում Ադրբեջանի նախագահին շարունակել, այսպես էր ձևակերպել՝ «պահվող հայ անձանց ազատ արձակելու և հայրենիք վերադարձնելու» գործընթացը։ Ռազմագերիների հարցն այն կետն է, որը Բաքուն օգտագործում է քաղաքական ճնշում գործադրելու նպատակով և բոլորին միանգամից չի ազատում ու ազատելու հենց այդ նպատակով, փորձելու է անընդհատ օգտագործել քաղաքական առևտուր իրականացնելու նպատակով և մի քանի գերիների ազատ արձակումը ցույց տալ որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանի կողմից։ Իհարկե, յուրաքանչյուր գերու վերադարձը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ սա օգտագործվելու է քաղաքական նպատակով։ Յուրաքանչյուր միջնորդ էլ իր հերթին, եթե չի ստացվում այլ հարցերով պայմանավորվածության գալ , փորձում է գոնե մի քանի ռազմագերու հետվերադարձ ապահովել՝ ցույց տալու իր կարևորությունը բանակցային գործընթացում։ Սրանից զատ որևէ էական պայմանավորվածություն ես այդտեղ չտեսա»,- նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...