09:13 09.09.2022
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հորիզոն» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մշակման վերաբերյալ տեղեկությանը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական լրատվության, Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: «Դուք որևէ կերպ պատկերացնու՞մ եք այդ խաղաղության պայմանագիրը, ինչպիսին այն կարող է լինել, ինչ տեսք ունենալ, ինչ դրույթներ ունենալ, ինչքանով այն կարող է համընկնել կամ տարբերվել կողմերի համար»,- հարցին փորձագետը հետևյալ պատասխանն է տվել:
«Ի սկզբանե այստեղ խնդիրը տերմինն է, որը օգտագործվում է ենթադրյալ, հավանական ինչ-որ փաստաթղթի վերաբերյալ: Խաղաղության պայմանագիր նախ՝ ա) կնքվում է պետությունների միջև, որոնք պատերազմել են, բ) պետք է ներառի հակամարտությունը ամբողջությմաբ, այսինքն պատերազմի պատճառները: Բնականաբար հասկանում ենք, չ՞է, որ միայն արցախյան հիմնախնդրով չի սահմանափակվում հայ ադրբեջանական հակամարտությունը, բայց կարևոր, հանգուցային կետերից մեկն է արցախյան հակամարտությունը: Եթե չի ներառվում Արցախը, ապա որևէ կերպ չի կարող լինել խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև պատերազմը՝ համենայնդեպս 90 տոկոսը, հիմնական փուլը՝ 90-ական թվականներին, դրանից հետո և 2020 թվականի ագրեսիան եղել է Արցախում: Հիմա ինչպե՞ս ենք պատկերացնում, որ լինի խաղաղության պայմանագիր և պատերազմները չներառի»:
Մեր դիտարկմանը թե նույնիսկ խոսք կա, որ մինչև տարեվերջ ստորագրվելու է այդ պայմանագիրը, Տարոն Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա հավանական չի համարում:
«Ես հավանական չեմ համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում, որովհետև Ադրբեջանի դիրքորոշումը և կեցվածքը մինչև տարեվերջ չի փոխվելու: Իրենք որևէ կերպ չեն համաձայնելու Արցախը ներառելու Հայաստան-Ադրբեջան ինչ-որ փաստաթղթի շրջանակներում: Հիմա այդ ինչ-որ փաստաթուղթը կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում, ինչ-որ խնդիրների հարթում, ինչ-որ համաձայնագիր: Ցանկացած անուն կարող ենք դնել, բայց խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա նոնսենս է, եթե Արցախ չկա այնտեղ, եթե Արցախը որևէ կերպ ներառված չէ: Այսինքն՝ սա չի կարող լինել: Ցանկացած փաստաթուղթ կարելի է ստորագրել բայց դա՝ ա) չի աշխատելու, բ) լինելու է ոչ լեգիտիմ և առնվազն հարուցելու է նաև հանրության դժգոհությունը: Եթե անգամ հանրությունն էլ ցանկացած փաստաթղթի համաձայնի, միևնույն է դա չի աշխատելու, եթե չի ներառելու հակամարտությունն ամբողջությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...