Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ

21:18 11.09.2022

Հրապարակվել է տեսանյութը, որտեղ Արթուր Ալեքսանյանը հաղթում է Աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշին և դուրս գալիս եզրափակիչ: Հիշեցնենք, Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի, գործող Աշխարհի չեմպիոն  Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթել էր ղրղզ Բեկսուլթան Մախմուդովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

16:38 22.05.2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանը

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համար

16:30 22.05.2025

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համար

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...

Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներ

16:24 22.05.2025

Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

16:16 22.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն

16:08 22.05.2025

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...

Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը

16:00 22.05.2025

Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...

BACK_TO_TOP