Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

15:08 22.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 15 համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունն հետևյալն է. Արարատի մարզում կա 5 ծրագիր՝ շուրջ 85 մլն դրամ համաֆինանսավորմանբ, Արմավիրի մարզում՝ 7 ծրագիր՝ 101 մլն դրամի ֆինանասավորմամբ, Գեղարքունիքի մարզում 11 ծրագիր՝ 16 մլն դրամ համաֆինանսավորմամբ, Լոռու մարզում՝ 2 ծրագիր՝ շուրջ 232 մլն դրամ, Շիրակի մարզում 2 ծրագիր՝ 16 մլն դրամ, Տավուշի մարզում 6 ծրագիր՝ 261 մլն դրամ:

«Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք ՀՀ 2025 թվականի պետբյուջեից 5 մլրդ 46 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- նշել է փոխնախարարը:

Գումարներ են հատկացվել հետևյալ ծրագրերի համաֆինանսավորմանը. Արմավիրի մարզում՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Սևան փողոցի տուֆով սալարկման աշխատանքներ (ավարտված, տուֆապատվել է 0,98 կմ երկարությամբ և 3017 քմ մակերեսով ճանապարհ), Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում (շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 3,51 կմ ջրատար, ոռոգվող հողատարածքը՝ 98 հա, շահառուները՝ 105 տնտեսություն), Արաքս համայնքի Գայ և Ապագա բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 6,58 կմ լուսավորության ցանց, տեղադրվել է 230 հենասյուն և նույնքան լեդ լուսատու), Արմավիր համայնքի Արաքս բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 8,52 կմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց, շահառուների թիվը՝ 1725), Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե 4 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 545 քմ մակերեսով տանիք, շահառուների թիվը՝ 46 բնակիչ), Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Երկաթուղայիններ, Տերյան և Թումանյան փողոցների ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 0,94 կմ երկարությամբ ոռոգման ցանց, շահառուների թիվը՝ 170 բնակիչ, թիվ 1 և թիվ 2 դպրոցները, թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները, ինչպես նաև բնակավայրի բուժամբուլատորիան), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի թիվ 3Բ, 2Բ1, 8Բ1, 2-րդ թաղամաս թիվ 2Բ շենքերի հարթ տանիքների վերանորոգում և 1-ին թաղամասի 4Բ2 շենքի վերելակի հորանի տանիքի վերանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են 5 բազմաբնակարան շենք տանիք՝ 1680քմ մակերեսով, շահառուների թիվը՝ 523 բնակիչ), Լոռու մարզում՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Զ․ Անդրանիկի, Սայաթ-Նովա և Պիոներների փողոցների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ ճանապարհ), Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում (ավարտված, կառուցվել է 120 քմ մակերեսով միահարկ շինություն, շահառուների թիվը՝ 2400), Շիրակի մարզում՝ Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում /2-րդ փուլ/ (ավարտված, վերանորոգվել է 292 քմ տարածք, շահառուների թիվը՝ 1340), Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբատ 1 թաղամասի 8, 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք՝ 400 քմ ընդհանուր մակերեսով), Տավուշի մարզում՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սայաթ Նովա և Թուխիկյան փողոցների, Մետաղագործների փողոցի՝ դեպի սեփական տներ տանող ճանապարհների և բակերի ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել են ընդհանուր 7706 քմ մակերեսով և 0,9 կմ երկարությամբ փողոցներ), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Անկախության 17 և 19 , Մայիսի 28 փողոցի 41, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան N4 թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 76%, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք՝ 4050 քմ ընդհանուր մակերեսով), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող ճանապարհների, Ծաղկավան բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, հիմնանորոգվել են ընդհանուր 4417 քմ մակերեսով և 1,17 կմ երկարությամբ փողոցներ), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գայի 84, Շամախյան 2Ա բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք՝ 1006 քմ ընդհանուր մակերեսով), Նոյեմբերյան համայնքի կարիքների համար երկու աղբատար մեքենայի ձեռքբերում (ավարտված), Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 75 քմ մակերեսով հենապատ, սալապատվել է 26 քմ հատակ):

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է.

«Մենք շարունակում ենք հաստատել նոր փաթեթներ, պարբերաբար քննարկում ենք համայնքներից ստացված, մարզպետարանների միջոցով մեզ ուղարկված հատկապես այն ուղղությամբ նախագծերը, որոնք իրենց ուղղվածությամբ համապատասխանում են Կառավարության ներդրումային առաջնահերթություններին և հատկապես՝ ուղղված են մեր բնակավայրերում ջրամատակարարման ենթակառուցվածքների նորացմանը, ոռոգման համակարգերին, գազամատակարարման հարցերին, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին և իհարկե, նախակրթական հաստատություններին»,-ասել է փոխվարչապետը և տեղեկացրել, որ այս տարվա ընթացքում արդեն կան հաստատված բազմաթիվ նախագծեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ

20:25 22.05.2025

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

20:13 22.05.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...

SHANTNEWS

20:00 22.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

19:55 22.05.2025

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

19:50 22.05.2025

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

19:46 22.05.2025

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

Մայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...

BACK_TO_TOP