Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը

13:51 12.09.2022

Առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքը հանել ընդհանրապես: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ իր և Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019 թ. գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին և փոփոխված ելակետային պայմաններին: Նախագծի ընդունմամբ ցեմենտի շուկայում կվերականգնվի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճն ու տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման և ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվել է, թե բյուջեի մուտքերի վրա ինչպես կազդի նախաձեռնությունը: «Եթե պարզ թվաբանություն անենք՝ տուրքի չափի իջեցումը պետք է բերի բյուջեի եկամուտների նվազման, որովհետև, եթե 1 տոննայի համար 14.000 էր տուրքը, 5.000 դրամով իջեցնում ենք, ավելի քիչ պետք է հավաքենք: Բայց կա մեկ այլ հանգամանք, որ դրա հետևանքով ծավալներն են ավելանալու. երբ ժամանակին տուրք չկար, ներմուծվում էր տարեկան մինչև 150-200 հազար տոննա ցեմենտ, իսկ հիմա ներմուծվում է դրանից մի քանի անգամ ավելի քիչ: Սա այն դեպքն է, որ բյուջեի վրա ազդեցությունը պետք է էական չլինի, քանի որ բյուջեի եկամուտների մասով կարող է կորուստ ունենանք, բայց հարակից էֆեկտներն այնքան մեծ լինեն, որ դրանով կոմպենսացնենք այդ ամբողջ վնասը»,- պարզաբանել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ նախագծի նպատակը տեղական արտադրողին պաշտպանելն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ նախագիծն ուղղված է ոլորտում մրցակցային դաշտի ապահովմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ կառավարությունն իր համաձայնությունն է տվել քննարկվող նախագծին, սակայն լսել է նաև գործընկերների մտահոգությունները՝ կապված տուրքի չափի հետ: Նախարարը հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է լրացուցիչ քննարկման՝ գտնելու այն լավագույն լուծումը, որը կհավասարակշռի արդյունաբերողների և կառուցապատողների շահերը: Հարցն այն է, որ կառուցապատողները խնդիրներ են տեսնում՝ կապված ցեմենտի գնի և որակի հետ:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկել է պահպանել առաջարկվող 9.000 դրամ տուրքը, այնուհետև, եթե կարիք կլինի, հնարավոր ուղղումներ անել:

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում ասել է, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը չի իրականացվի քսանչորս ժամվա ընթացքում, ինչպես նախապես որոշվել էր: Պատճառը նախագծի լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP