15:04 12.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, և որի շրջանակում մեր երկրում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման, թվայնացման ոլորտների բարեփոխումները, և դրանց հաջող իրականացման գործում Համաշխարհային բանկը Հայաստանի կարևոր գործընկերներից է:
ՀԲ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել փոխշահավետ գործընկերության 30-ամյակի առթիվ: Աննա Բյերդեն անդրադարձել է համատեղ ծրագրերին՝ արդյունավետ գնահատելով դրանց ընթացքը և մեր երկրի տնտեսական առաջընթացին բերած նպաստը: Նա նշել է, որ ՀԲ-ն պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ գործունեության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ գործընկերության շրջանակում առ այսօր կատարված աշխատանքներից և մտքեր փոխանակել դրա զարգացման հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել է կրթության, ենթակառուցվածքների, դատաիրավական, թվայնացման, առողջապահության, հանրային կառավարման և այլ ուղղություններով փոխգործակցությունը: Նշվել է ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը:
Վարչապետն ընդգծել է կրթության ոլորտի բարեփոխման առաջնահերթությունը, քանի որ մարդկային կապիտալը կարևորագույն ռեսուրսն է, և կրթությունն է ցանկացած ռեֆորմի հաջողության հիմքը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հենց այս տեսլականն է դրված կառավարության ծրագրի հիմքում, որի իրականացման ուղղությամբ էլ գործադիրը հետևողականորեն առաջ է շարժվում: Ռեֆորմները հաջողելու համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է նաև ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը միտված ծրագրերը՝ դատական ոլորտից մինչև հանրային կառավարում:
Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Համաշխարհային բանկին, ՀԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ գործընկերության համար և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու ու հարստացնելու այն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով:
16:53 17.06.2025
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ումՀունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության […] ...
16:47 17.06.2025
Սի Ծինփինը նազգուշացրել է, որ մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինիՉինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը գործել հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքներով՝ ասելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի։ «Միայն հավասարության, արդարության, փոխադարձ օգուտի և փոխադարձ շահի սկզբունքներին անսասան նվիրվածությունը կօգնի պահպանել համաշխարհային խաղաղությունը և հասնել համատեղ բարգավաճման: Մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինի: Միակողմանիությունը, պրոտեկցիոնիզմը և հեգեմոնիզմը կվնասեն և՛ ուրիշներին, […] ...
16:40 17.06.2025
Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվելՄայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...
16:32 17.06.2025
Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչԱրգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...
16:24 17.06.2025
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականըԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...
16:16 17.06.2025
Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...