15:43 12.09.2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է ռումինացի Ռազվան Առնաուտին և երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հրաչյայի մրցակիցը ադրբեջանցի Թալեհ Մամադովն է։
Հայ ըմբիշը երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում զիջել էր Սերբիայի ներկայացուցիչ Սեբաստիան Նադին, սակայն վերջինս հասել էր եզրափակիչ: Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-2 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Ռյուտո Իկեդային: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին:
Հիշեցնենք, որ եզրափակիչ է դուրս եկել 97 կգ քաշային, Օլիմպիական խաղերի չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը: Նա տպավորիչ հաղթանակ էր տարել աշխարհի գործող չեմպիոն իրանցի ըմբիշի նկատմամբ, իսկ մինչ այդ, դեռ 1/8 եզրափակիչում հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն թուրք ըմբիշին:
16:53 17.06.2025
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ումՀունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության […] ...
16:47 17.06.2025
Սի Ծինփինը նազգուշացրել է, որ մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինիՉինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել միջազգային հանրությանը գործել հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքներով՝ ասելով, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի։ «Միայն հավասարության, արդարության, փոխադարձ օգուտի և փոխադարձ շահի սկզբունքներին անսասան նվիրվածությունը կօգնի պահպանել համաշխարհային խաղաղությունը և հասնել համատեղ բարգավաճման: Մաքսային և առևտրային պատերազմում հաղթողներ չեն լինի: Միակողմանիությունը, պրոտեկցիոնիզմը և հեգեմոնիզմը կվնասեն և՛ ուրիշներին, […] ...
16:40 17.06.2025
Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվելՄայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...
16:32 17.06.2025
Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչԱրգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...
16:24 17.06.2025
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականըԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...
16:16 17.06.2025
Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...