16:10 12.09.2022
Մայրաքաղաքում ընթացքի մեջ է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ընկերությանն առաջարկել է ըստ հասցեականության հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել նաև քաղաքապետարանին: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների գրանցել խնդիրները, որպեսզի տեղումների ժամանակ հեղեղումներ չլինեն:
Ամփոփելով աշխատանքային շրջայցերի արդյունքները՝ Երևանի քաղաքապետը բարեկարգվող տարածքները ծրագրում ոչ լիարժեք ընդգրկելու վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է բացառել թերի նախագծերի մշակումը և հետևել, որպեսզի բարեկարգման ծրագրերը կրեն համալիր բնույթ:
«Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում ներդրված համակարգն առավել արդյունավետ է դարձրել կանչերի արձագանքման գործընթացը: Օրական՝ 1-03 հեռախոսահամարի մուտքային 20-30 հեռախոսազանգ հետադարձ կապի հնարավորություն է ստանում:
Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին, աշխատանքները կրում են պարբերական բնույթ:
Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում է ուժեղացված ստուգայցերը՝ բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 36 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ընթացքում է գտնվում 112 վարչական վարույթ։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Բազայում առկա 14167 տնտեսվարողից շուրջ 70%-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:
Աղբահանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մայթերի փոքր աղբամանների մեջ տեղադրվել են պոլիէթիլենային տոպրակներ:
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...