17:33 12.09.2022
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք անհատական բնակելի տուն կառուցելուց հետո երկու տարվա ընթացքում կցանկանան այն վաճառել, պետք է վճարեն 20 տոկոս եկամտային հարկ: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Ալխաս Ղազարյանն առաջարկում են հանել օրենքում գործող այդ դրույթը՝ փոփոխություն կատարելով Հարկային օրենսգրքում:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում:
Գևորգ Պապոյանի խոսքերով՝ հանրապետության բոլոր բնակավայրերում՝ գյուղերում, քաղաքներում, Երևանի բոլոր վարչական շրջաններում կան հազարավոր անհատական բնակելի տներ, որոնք մարդիկ կառուցել և ապրում են, սակայն չկա ավարտական ակտ, և եթե քաղաքացին այսօր որոշի ունենալ այդ ակտը և վաճառել տունը, որտեղ ապրում է 20-30 տարի, ստիպված է լինելու վճարել 20 տոկոս եկամտահարկ: «Գյուղերում հազարավոր կիսակառույց տներ կան. մարդը երկհարկանի տուն է կառուցել, առաջին հարկում ապրում է, երկրորդը չի կարողացել կառուցել, եթե այսօր փորձի վաճառել, ստացվելու է՝ կրկին 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարի»,- նշել է պատգամավորը և հավելել, որ նախաձեռնությամբ բոլոր այդ դեպքերում՝ կառուցած տունը ցանկանում է վաճառել, տունը գտնվում է կիսակառույց վիճակում կամ չունի ավարտական ակտ, անձը կազատվի 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորությունից:
Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ դեպքերի վերաբերյալ ֆինանսների նախարարությունը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ստացել են բազմաթիվ նամակներ, որոնք էլ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ են հանդիսացել:
Ըստ համահեղինակի՝ նախկինում դրույթը ներառվել է՝ բացառելու բիզնեսով զբաղվող անձի կողմից եկամտային հարկ վճարելուց խուսափելու դեպքերը: Սակայն, ըստ Գևորգ Պապոյանի, ՊԵԿ-ի գործընկերները վստահեցրել են, որ ունեն նման վարչարարություն իրականացնելու համապատասխան գործիքակազմ՝ բացառելու նման իրավիճակները: Պատգամավորը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել հազարավոր ՀՀ քաղաքացիներին վերաբերող նախագծին:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը:
Նախագծի վերաբերյալ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա նշել է, որ գործադիրը քննարկել է նախաձեռնությունը և, ընդհանուր առմամբ, համաձայն է առաջարկության հետ: Գործադիրը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
Գործադիրի առաջարկի համաձայն՝ նվիրատվությամբ ստացված անհատական բնակելի տունը նվիրառուի պարագայում էլ հարկման ենթական չի լինի:
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...