Մեքենայի պայթյուն Փարաքար գյուղում. սպանությունը բացահայտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.67 oC

Մեքենայի պայթյուն Փարաքար գյուղում. սպանությունը բացահայտվել է

20:48 12.09.2022

Հունիսի 23-ին, ժամը 11.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարութան «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Բարոյանին, որը մահացել է:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
«Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ համագործակցեցին։ Փոխլրացնող ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում նրանք հաջողության հասան։ Մասնավորապես,

Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի, ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։

Պարզվեց նաև ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա

18:10 16.05.2025

Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […] ...

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը

18:05 16.05.2025

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս […] ...

SHANTNEWS

18:00 16.05.2025

SHANTNEWS

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում

17:55 16.05.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական […] ...

Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են. Ժաննա Անդրեասյան

17:50 16.05.2025

Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են. Ժաննա Անդրեասյան

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական […] ...

«Ռեալ»-ից կհեռանամ հանգիստ խղճով. Կառլո Անչելոտի

17:46 16.05.2025

«Ռեալ»-ից կհեռանամ հանգիստ խղճով. Կառլո Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին: «Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ: Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք […] ...

BACK_TO_TOP