Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.93 oC

Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

01:49 13.09.2022

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

17:00 16.05.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենի տեղակալ Վահե Բատոյանը, KfW երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, ՀՀ-ում ԵՄ պորտֆելի ղեկավար Սյուզաննա […] ...

Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

16:57 16.05.2025

Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են խանութներից գողություն կատարած 54-ամյա տղամարդուն

16:53 16.05.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են խանութներից գողություն կատարած 54-ամյա տղամարդուն

Խանութից գողության վերաբերյալ առաջին ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 2-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող խանութի դուռն ու գողացել տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով 900 հազար դրամի վնաս: Հաջորդ ահազանգը մայիսի 10-ին էր՝ գիշերվա ժամը 4.20-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Կոմիտասի պողոտայում գտնվող խանութի դուռը՝ գողացել էին դրամարկղում եղած […] ...

Ռոնալդուի նախկին թիմը հետևել է նրա որդու նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում

16:48 16.05.2025

Ռոնալդուի նախկին թիմը հետևել է նրա որդու նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Պորտուգալիայի ու Ճապոնիայի Մ15 հավաքականների միջև խաղն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4-1 հաշվով: 14-ամյա պատանին առաջին անգամ է հանդես եկել իր երկրի որևէ տարիքային հավաքականում: Բրիտանական The Sun-ը ևս նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են իրենց […] ...

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

16:42 16.05.2025

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո կայացել է առաջին լիագումար նիստը: Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում […] ...

Ուկրաինական պատվիրակությունը ռուսական պատվիրակության հետ շփվել է թարգմանչի միջոցով

16:38 16.05.2025

Ուկրաինական պատվիրակությունը ռուսական պատվիրակության հետ շփվել է թարգմանչի միջոցով

Ստամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները ռուսական պատվիրակության հետ շփվել են թարգմանչի միջոցով, հաղորդում է Мы – Украина հեռուստաալիքը։ «Թուրքիայում բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսների հետ խոսում է թարգմանչի միջոցով», – ասվում է լրատվամիջոցի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP