19:45 28.02.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հիշեցրել է կառավարությանը, որ 2017 թվականին գործադիրը ծախսերը կրճատելու, այդ թվում՝ ծառայողական մեքենաների թիվը նվազեցնելու որոշում է կայացրել: Բայց, պատգամավորի պնդմամբ, կրճատվել է ընդամենը 27 միավոր ծառայողական մեքենա: Ավելին, պատգամավորի պնդմամբ, գործադիրի ներկայացուցիչները շարունակում են բենզինով շքեղ մեքենաներով երեխաներին դպրոց տանելու և այն իրենց սեփական կարիքների համար օգտագործելու վատ ավանդույթը:
Բագրատյանը հետաքրքրվել է, թե արդյոք կառավարությունը մտադրություն չունի վերջ տալ շքեղ ծախսերին, գոտիները ձգել ու բենզինից անցնել գազով մեքենաներին:
Արձագանքելով պատգամավորի հարցին՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է.
«Էմոցիոնալ դաշտը դնենք մի կողմ, պարո՛ն Բագրատյան, բայց օպտիմալացման մոտեցումները մեզ մոտ կայանում են այն փիլիսոփայության վրա, որ մենք դուրս գանք ֆունկցիոնալությունից: Դա կլինի աշխատատեղ, ավտոմեքենա, թե գույք, թե ինչ: Ցանկացած մոտեցում մենք կատարում ենք ֆունկցիոնալությունից»:
Բագրատյանը, արձագանքելով նախարարին, կոչ է արել այլևս չհորդորել, թե ով էմոցիայով խոսեց, ով՝ ոչ, այլ պատասխանել հարցի բուն էությանը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...