Ընդամենը կես միավոր է բաժանում աշխարհի չեմպիոնի տիտղոսից. Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով առաջատարն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Ընդամենը կես միավոր է բաժանում աշխարհի չեմպիոնի տիտղոսից. Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով առաջատարն է

14:11 15.09.2022

Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց ելույթները շարունակում է  Մարիամ Մկրտչյանը: Նա տարել է 9-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա արդյունքը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում ելույթ ունեցող շախմատիստների մեջ:

Հայաստանի գործող չեմպիոնուհին պարզապես հիացնում է իր խաղով: 9-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սպիտակներով 41-րդ քայլին պարտության է մատնել հնդիկ շախմատիստուհի Կանիշկային, որը 6,5 միավորով ընթանում էր 2-րդ տեղում:

Այս հաղթանակից հետո Մարիամն ավելի է ամրապնդել մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարի դիրքը և շատ մոտ է աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճելուն: Առաջնության ավարտից 2 տուր առաջ Մկրտչյանը 2 միավորով է առաջ անցել մոտակա հետապնդողներից:

Հաջորդ երկու տուրերում ընդամենը կես միավորը բավարար կլինի Մարիամին ժամկետից շուտ աշխարհի չեմպիոն հռչակվելու համար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնությունում խաղարկվող մեդալներին է հավակնում նաև Էմին Օհանյանը, որը առաջատարն է տղաների Մ16 խմբում:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակիցներ Մամիկոն Ղարիբյանն ու Սարգիս Սարգսյանն էլ պայքարում են բարձր տեղերի համար: 9-րդ տուրում նրանց միջև կայացած պարտիան ավարտվել է Ղարիբյանի հաղթանակով:

Մամիկոնը 6,5 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում և մեկ միավոր է զիջում առաջատարին: Սարգսի օգտին գրանցված է 5,5 միավոր:

Այսօր կկայանան առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

18:06 04.07.2025

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...

SHANTNEWS

18:00 04.07.2025

SHANTNEWS

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

17:55 04.07.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

17:50 04.07.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Կոմիտեի այլ ծառայողներ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Արմեն Ասատրյանին՝ նրան և Կոմիտեի կազմը համալրած նոր ծառայողներին մաղթելով արդյունավետ գործունեություն: Կոմիտեի նախագահն անդրադարձել է իր՝ 2025 […] ...

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

17:46 04.07.2025

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք […] ...

BACK_TO_TOP