17:46 04.07.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության լավարկմանը, պետական հավաստագրերի միջոցով ծառայությունների մատուցմանը, աջակցող միջոցների ցանկերի ընդլայնմանը և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր։
Նիստի ընթացքում նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու գերակայությունները։ Նախարարը խոսել է անձնական օգնականի ծառայության շահառուների շրջանակի ընդլայնման և այս ուղղությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին։ Նա նշել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում՝ ծառայությունից այսուհետ հնարավորություն ունի օգտվել հաշմանդամություն ունեցող 215 անձ։
Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման գործընթացում պետության քաղաքականությանը՝ նախարարն ընդգծել է խմբային փոքր տների, ինչպես նաև առաջին պետական անկախ կյանքի կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Նա նշել է, որ կենտրոնի ստեղծմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան օգտվել սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ և այլն:
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների, դրանց ծախսակազմման և այլնի նպատակով՝ նախատեսվում է իրականացնել հաշմանդամությամբ պայմանավորված հավելյալ ծախսերի գնահատման հետազոտություն, որի արդյունքները կօգնեն վեր հանել օրենսդրական և գործառնական բացերը, մշակել և իրականացնել առավել արդյունավետ և հասցեական միջոցառումներ, ներդնել ծառայությունների մատուցման կարիքահենք մեխանիզմներ։
Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է ոլորտային բարեփոխումները, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների լավարկման, աջակցող միջոցների ցանկի ընդլայնման և այլնի ուղղությամբ տարվող աշխատանքներին։
ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանը խոսել է վարորդական իրավունքի վկայականի փոխանակման կամ վերականգնման դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կիրառվող լրացուցիչ բժշկական պահանջների վերանայման անհրաժեշտության մասին։
Համալիր ծրագրի մոնիթորինգի և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանը և Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման 2024 թվականի արդյունքները։
Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Հնչել են հարցեր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման, վերջիններիս մատուցվող ծառայությունների լավարկման և այլնի վերաբերյալ, որոնց ի պատասխան ոլորտի մասնագետների կողմից տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...