15:49 15.09.2022
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:
Թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները ներկայացրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, որից հետո Հովակիմ Հովակիմյանը բարձրաձայնել է ՍԴ գործունեության հիմնական ուղենիշների վերաբերյալ իր դիտարկումները: Նա առաջարկել է սահմանադրական բարեփոխումների համատեքստում դիտարկել համապատասխան իրավական հիմքերի ամրագրման հնարավորությունը, և ՍԴ կողմից խորհրդատվական բնույթի կարծիքներ տրամադրելու մշակույթը դարձնել իրավակիրառ պրակտիկայի բաղկացուցիչ մաս: Նա առաջարկել է մեկնաբանության ինստիտուտի կատարելագործման նպատակով սահմանադրական դրույթների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու իրավասությունը ևս ամրագրել Սահմանադրությամբ: Հովակիմ Հովակիմյանի համոզմամբ՝ խորհրդատվական բնույթի կարծիքներ և պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավահարաբերությունները Սահմանադրությամբ կարգավորելով՝ ամրապնդվելու է հանրային իշխանության մարմինների միջև փոխադարձ հարգանքն ու փոխգործակցությունը:
Թեկնածուն ընդգծել է, որ Սահմանադրության դրույթների անխափան իրացման և ամրագրված չափանիշների երաշխավորման համար կարևոր է իրավական պետության հանգամանքը, պետություն, որի գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա և որպես գլխավոր նպատակ՝ որդեգրել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու ապահովումը:
Հովակիմ Հովակիմյանը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կներդնի ՍԴ դատավորի պատասխանատու գործում:
Թեկնածուն անդրադարձել է նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդատվական բնույթի կարծիքներ և պաշտոնական մեկնաբանություններ տրամադրելու իրավահարաբերությունները Սահմանադրությամբ կարգավորելու նպատակահարմարությանը, ՍԴ-ն, ԲԴԽ-ն և Վճռաբեկ դատարանը մեկ մարմնում միավորելու հնարավորությանը, ոչ հավաստի տեղեկություններ տարածող լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող քայլերին և այլն:
ՍԴ դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...