16:10 15.09.2022
Բելգրադում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 6 ըմբիշ:
Այսօր մեդալների համար պայքարում են ըմբիշներ 4 քաշային կարգում՝ 70, 79, 86 և 125: Հայաստանը ներկայացուցիչներ ունի 2 քաշային կարգում:
79 կգ քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնում է Արման Ավագյանը: Նա պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է կանադացի Ադամ Թոմսոնի հետ և 11-0 հաշվով՝ բացահայտ առավելությամբ հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչում Արմանը մրցել է ճապոնացի Յուդայի Տակահաշիի հետ և պարտվել նվազագույն տարբերությամբ՝ 6-7 հաշվով: Մեր ըմբիշը պարտվելիս է եղել 0:5 հաշվով, այնուհետև հաշիվը հավասարեցրել է՝ 6:6, մինչ այդ մեր մարզիչները բողոքարկել են (չելենջ), որից հետո է հաշիվը հավասարվել՝ հոգուտ Արմանի: Վերջում, սակայն, ճապոնացին կարողացել է Արմանին դուրս հրել գորգից և հաղթել է 7-6 հաշվով:
Հիշեցնենք՝ 70 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացում է Արման Անդրեասյանը: Արմանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 6-2 հաշվով հաղթել էր իտալացի Ջանլուկա Տալամոյին: 1/4 եզրափակչում Արման Անդրեասյանը կգոտեմարտի ամերիկացի ըմբիշի հետ:
Սեպտեմբերի 16-ին և 17-ին Հայաստանը կներկայացնեն Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Մանվել Խնձրցյանը և Հրայր Ալիխանյանը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...