Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահը՝ հրադադարի պայմանավորվածության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. ԱԺ նախագահը՝ հրադադարի պայմանավորվածության մասին

16:50 15.09.2022

Հրադադարի պայմանավորվածության հարցում Հայաստանի բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են, իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ո՞ր գործընկերներն են գլխավոր դերակատարն այս հարցում՝ Սիմոնյանն ասել է.

«Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են՝ ՌԴ-ն, Ֆրանսիայի Հանրապետությունը: Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

ԱԺ նախագահը դա շատ ողջունելի է համարել:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ կհաջողվի կայուն պահել իրավիճակը՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի կարող ասել:

«Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման: Մեր աշխատանքի տրամաբանությունը լիովին այդ տրամաբանության մեջ է, հակառակորդի «բարի կամքի» կամ որևիցե պայմանավորվածության վրա որևիցե հույս դնել չի կարելի: Մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում»,- ասել է նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման արդյունքում օկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք:

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ դա որևիցե բնակավայրի չի վերաբերում:

«Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, հարձակումը եղել է դիրքերի ուղղությամբ, դիրքերի մասով է եղել այդ փոփոխությունը: Տեղ է եղել, որ մեր կողմից դիրքը հետ է վերցվել, տեղ է եղել, որ իրենք են ինչ-որ հաջողության հասել»,- ասել է ԱԺ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

BACK_TO_TOP