ՀԱՊԿ-ի պահվածքը, ԱՄՆ-ի, Իրանի դիրքորոշումն ու կողմերի «կարմիր գծեր»-ը․ զրույց քաղաքագետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+21.09 oC

ՀԱՊԿ-ի պահվածքը, ԱՄՆ-ի, Իրանի դիրքորոշումն ու կողմերի «կարմիր գծեր»-ը․ զրույց քաղաքագետի հետ

21:00 15.09.2022

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զարգացումների , միջազգային դերակատարների, ներքաղաքական ընդվզումների շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է քաղաքագետ,  անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:

Զրուցակիցները սկզբում անդրադարձել են վարչապետի երեկվա ելույթին, որը նախ հասարակական իրարանցում առաջացրեց։ Հարցին, թե թյուրընկալո՞ւմ է եղել, թե՞ կոնկրետ ուժեր են ուղղորդել դեպի այդ թյուրընկալումը, քաղաքագետը պատասխանեց։

«Ակնհայտ է, որ գործ ունենք շահարկումների հետ։ Բավական լուրջ շահարկումներ եղան, խոսակցություններ եղան, թե ինչ-որ բան է ստորագրվելու, ինչ-որ մարդիկ ինչ-որ առաջարկություններ արեցին՝ հավաքվելու, ինչ-որ մի բան փոխելու և կարծես թե հավաքվել էին բոլոր այն մարդիկ, ովքեր մայիս-հունիս ամիսներին հավաքվել էին այլ վայրում և պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Այս գործընթացը շահարկումների միջոցով փորձեցին բերել այլ դաշտ, այնինչ վարչապետը նորմայից դուրս որևէ բան չէր ասել։ Վարչապետը նշել էր, որ եթե լինի որևէ փաստաթուղթ, որը կապահովի ՀՀ-ի համար՝ իր 29․800 քառ․կմ տարածությունով, այսինքն, այն տարածությունով, որը միջազգային հանրությունը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք, ապա նա ստորագրելու է դա։ Այլ բան ասել վարչապետը չէր կարող, օրինակ՝ հավակնություններ ունենք Ադրբեջանի տարածքից և այլն։ Սա հնարավորություն էր այն քաղաքական կոնտինգենտի համար, որը ամեն ինչ փորձում է օգտագործել իշխանության վարկանիշը գցելու, հնարավորինս շատ վնասներ հասցնելու  համար և այդ հնարավորությունից օգտվեցին»,- ասել է Ռոբերտ Ղևոնդյանը։

Արտակ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե հասարակական, քաղաքական  որոշ շրջանակներում ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ է առաջ քաշվում: Սա էմոցիայի արդյունք է, թե՞ ինչ-որ տեղ նաև խելամիտ պահանջ, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանել է։

«Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը որևէ դեր է խաղացել հրադադարի հարցում։ Մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ը փաստացի մերժեց Հայաստանին ռազմական օգնություն տրամադրել, առաջարկեցին ընդամենը ուղարկել ինչ-որ դիտորդական զբոսաշրջիկային ինչ-որ խումբ, և արդեն անցել է 2 օր այդ քննարկումից, նույնիսկ, դեռևս չի էլ ժամանել Հայաստան և հայտնի էլ չէ՝ երբ է ժամանելու։ ՀԱՊԿ-ը գործեց այնպես, ինչպես կանխատեսվում էր դեռևս ժամանակին՝ 2020թթ․-ի պատերազմի ընթացքում։ Տարածված լուրերի համաձայն կամ արդեն հաստատված, հրադադարի գործում շատ մեծ ներդրում ուներ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, ինչը կարծում եմ մեծ չափով կապված է վարչապետի ելույթների, ուղերձների, մոտեցումների հետ և այլն»,- նշել է փորձագետը։

Ի՞նչ սպասել Իրանից, Հայաստանն ի՞նչ դիվանագիտական ուղիով է ընթանալու, սոցիալական ցանցերի օգուտի ու վնասի մասին՝ ամբողջական հարցազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP