19:05 15.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հատուկ ներկայացուցչի տարածած հայտարարությունը:
«Մեր վեհաժողովը մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու երկրները պետք է վերադառնան դեպի կառուցողական երկխոսության ուղի՝ խաղաղության համապարփակ պայմանագիրը ավարտին հասցնելու համար: Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Պոնսը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի սեպտեմբերի 13-ի հայտարարությանը, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին:
«Մեր կազմակերպության ուղենիշային սկզբունքները նախատեսում են, որ վեճերը մեր անդամ պետությունների միջև պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և մենք չպետք է դիմենք ուժային միջոցների, որոնք հանգեցնում են հետագա ավերածությունների և երկարատև մարդկային տառապանքների: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդությանը ու դրան աջակցելուն և միտված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը երկու երկրների միջև ու ամբողջ Հարավային Կովկասում»,- հավելել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...