ՇՀԿ-ի երկրների ղեկավարները Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՇՀԿ-ի երկրների ղեկավարները Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել

15:56 16.09.2022

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը նեղ և ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հաստատվել է նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին փաստաթղթերի փաթեթը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ուզբեկական կողմը՝ հռչակագիրը կորոշի տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտային-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաև մշակութային երկխոսության խորացման համատեղ մոտեցումները:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հռչակագիրը կարձանագրի գագաթնաժողովի հիմնական արդյունքները և «կազմակերպության հետագա զարգացման հարցերի և գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ բոլոր երկրների համախմբված դիրքորոշումները»:

Փաստաթղթի հիմնական դրույթները․

  • ՇՀԿ երկրները դատապարտել են ահաբեկչություններն ամբողջ աշխարհում և մտադիր են ակտիվորեն վերացնել ահաբեկչությանը նպաստող պայմանները ։
  • ՇՀԿ-ի երկրները կարևոր են համարում միջազգային ջանքերն ավելացնել ահաբեկչական կազմակերպություններում երիտասարդների ներգրավմանը հակազդելու համար:
  • ՇՀԿ-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ անթույլատրելի են ահաբեկչությանը հակազդելու պատրվակով պետությունների գործերին միջամտելը։
    Կազմակերպության երկրները ընդհանուր մոտեցումներ կմշակեն ահաբեկչական կազմակերպությունների ցանկի ձևավորման վերաբերյալ, որոնք արգելված են նրանց տարածքներում:
  • ՇՀԿ-ն կշարունակի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում աճող մարտահրավերներին դիմակայելու համար։
  • ՇՀԿ երկրները հանդես են եկել աշխարհում միջուկային զինաթափման շարունակման օգտին։
  • Իրանի միջուկային գործարքի մասնակից բոլոր երկրները պետք է անշեղորեն կատարեն իրենց պարտավորությունները՝ այն համակողմանի կատարելու համար։
  • Կազմակերպության պետությունները կոչ են անում խստորեն պահպանել կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան և ընդունել արձանագրություն, որը նախատեսում է ստուգման արդյունավետ մեխանիզմ:
  • ՇՀԿ ընդլայնումը և միջազգային համագործակցության խորացումը կծառայեն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։
  • ՇՀԿ երկրների առաջնորդներն արձանագրել են աշխարհում իրավիճակի վտանգավոր դեգրադացիան։
  • ՇՀԿ-ի երկրները սերտ գնահատականներ են տալիս ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ, հանդես են գալիս ավելի արդար աշխարհակարգի և մարդկության միասնական ճակատագրի ընկերակցության ընդհանուր տեսլականի ձևավորման օգտին:
  • ՇՀԿ-ում պայմանավորվել են նպաստել բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
    ՇՀԿ առաջնորդները մտադիր են ավելի լայն համագործակցել պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
  • ՇՀԿ անդամները աջակցում են կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական և այլ ոլորտներում։
  • ՇՀԿ երկրները կարծում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն դիվանագիտական ճանապարհով։
  • Աֆղանստանում իրավիճակի շուտափույթ կարգավորումը ՇՀԿ տարածքում անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկն է:
  • ՇՀԿ երկրները կտրականապես դեմ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմականացմանը։
  • Կազմակերպության ղեկավարները կշարունակեն համագործակցել ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում պրոֆիլային բանակցային մեխանիզմների շրջանակներում:
  • Տնտեսական պատժամիջոցների միակողմանի կիրառումը, բացի ՄԱԿ-ի ԱԽ-ից, անհամատեղելի է միջազգային իրավունքի սկզբունքների հետ։
  • Կազմակերպության ղեկավարները հանդես են գալիս պրոտեկցիոնիստական գործողությունների և առևտրային սահմանափակումների դեմ, որոնք սպառնում են համաշխարհային տնտեսությանը:
  • ՇՀԿ երկրները հանդես են եկել փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի աստիճանական ավելացման պրակտիկայի ընդլայնման օգտին:
    Մանրամասները՝ այստեղ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP