Միջազգային պատժամիջոցների չենթարկված Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռնաթափվել է  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Միջազգային պատժամիջոցների չենթարկված Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռնաթափվել է 

18:45 17.09.2022

Վրաստանի Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռը բեռնաթափվել և անցել է տարանցման ընթացակարգ։ 1tv.ge -ի փոխանցմամբ՝ գործակալության տվյալներով՝ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավը պատկանող ընկերությունների վրա։ Մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո բեռը բեռնաթափվել է և օրենսդրությամբ սահմանված կարգով անցել տարանցման ընթացակարգ։

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նավահանգստից Փոթի նավահանգիստ է մտել Ռուսաստանի դրոշով նավարկվող նավը՝ ԿԱԼԻՈՊԱ։ Նշված նավը բեռնված է եղել տարանցիկ բեռով՝ 4044 տոննա դիզել։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության կողմից իրականացված զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավը պատկանող ընկերությունների վրա։ Ինչպես նաև Եկամուտների ծառայության կողմից ստուգման արդյունքում միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նաև մուտքային բեռների վրա։ Այս տեղեկատվությունը հասանելի է բաց աղբյուրների միջոցով: Սրանից ելնելով` մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո վերոնշյալ բեռը բեռնաթափվել և օրենսդրությամբ սահմանված կարգով դրվել է տարանցման ընթացակարգի։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը և Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը համակարգված կերպով իրականացնում են միջազգային պատժամիջոցների առնչությամբ նավերի և նավատերերի ստուգումը, և եթե նավը, բեռը կամ նավատերը գտնվում է պատժամիջոցների ցանկում, ապա չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և մաքսային ընթացակարգեր իրականացնել»,- հայտնում են Եկամուտների ծառայությանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

23:29 15.05.2025

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

23:22 15.05.2025

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:16 15.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...

BACK_TO_TOP