21:30 19.09.2022
Ինչպիսի՞ քաղաքական քայլերի է սպասում Վաշինգտոնը Երևանից, դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նշեց՝ հասկանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է. հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանի հարցին «Հորիզոնի» տաղավարում պատասխանեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
«Ես այդտեղ մի փոքր այլ շեշտադրում եմ տեսնում. մենք հասկանում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և այդ իսկ պատճառով հետագա աշխատանքն անվտանգության ոլորտում, դուք էլ հասկացեք, որ մեզ համար հնարավոր չէ: Այո, ես կարծում եմ, որ Հայաստանում այլևս լրջագույն առարկա պետք է դառնա, մեր ամբողջ քաղաքական դիսկուրսիվը պետք է պտտվի հետևյալ հարցի շուրջ. ի՞նչ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում, և ի՞նչ ենք մենք ստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում: Եթե սրանից մեկ ամիս առաջ դուք ինձ հարցնեիք ՀԱՊԿ-ից դուրս գալ, թե ոչ, ես կասեի՝ դա անիմաստ խոսակցություն է, որովհետև մենք ոչ մի հնարավորություն չունենք ստանալու՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմաց, մենք կստանանք միայն սպառնալիքներ և հավելյալ գլխացավանքներ, հիմա չե՞նք ստանա, կստանանք, բայց կստանանք նաև հնարավորություններ»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե այս հարցազրույցի ընթացքում պնդում է, որ ԱՄՆ-ը եկել և մեր բոլոր խնդիրները լուծելու է և այլն, ուզում է իրավիճակը վերլուծել:
«Ըստ էության՝ ճարտարապետությունը հետևյալն է: Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, միացյալ ուժերով փորձում են Հայաստանին ինչ-ինչ որոշումներ կայացնել պարտադրել, դրանցից մեկը միջանցքն է, 2-րդը Արցախի կարգավիճակն է, 3-րդը՝ դելիմիտացիան ու դեմարկացիան ինչ-ինչ պայմաններով անցկացնելը, այսինքն՝ զիջումներ, զիջումներ, զիջումներ՝ դրանց դիմաց չստանալով և որևէ բան, անգամ խաղաղության քիչ թե շատ լուրջ երաշխիքներ: Սա գոյություն ունեցող կարգավիճակն է, այսպես ասած՝ հազար ներողություն բառի համար «նաղդ»-ն է, թե մենք ուր ենք գնում հիմա: Եթե մենք ոչ մի տեղ չենք թեքվում այդ ճանապարհից: Ընդ որում, ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա եռակողմ պարտադրանք է՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան: Հիմա ինչն է սրա այլընտրանքը. հիմա կամ մենք գնում ենք այս ուղղությամբ, ու սա, ըստ էության, դեպի կառափնարան ճանապարհն է, մեզ տանում են անդունդի եզր՝ եզրից գցելու համար: Կա սրա այլընտրանքը, որը, այո, ռիսկային ճանապարհ է, բայց ավելի ռիսկային քան կառափնարա՞նն ու անդո՞ւնդը»,- ասաց Արեգ Քոչինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...