Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք

14:55 24.09.2022

Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթ­ներ, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով՝ իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Ս. Դարբինյանը, անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։

Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետև, ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերես­յա­նին, և գրանցվել սեփականության իրավունքը:

Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հո­ղա­տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:

Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա Ս.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս):

Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 21.06.2025

SHANTNEWS

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

11:59 21.06.2025

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

11:47 21.06.2025

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...

Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա

11:30 21.06.2025

Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա

Թեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

11:13 21.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...

Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge Cup

11:00 21.06.2025

Բաղդասարյանն ու Գյուլումյանը եզրափակչում են․ World Challenge Cup

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը դուրս են եկել առանձին վարժությունների եզրափակիչ: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, Գյուլումյանը մարզագործիքում դուրս է եկել եզրափակիչ: Ավելի վաղ Գյուլումյանը եզրափակիչ էր դուրս եկել նաև նժույգ թափերում: ...

BACK_TO_TOP