Զասը պիտի շատ խնդրի, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ընդունի. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Զասը պիտի շատ խնդրի, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ընդունի. Արամ Սարգսյան

20:07 30.09.2022

Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Հորիզոն» լրատվականում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ: Արամ Սարգսյանը,  պատասխանելով մեր հարցերին, անդրադարձել է  կառավարության երեկվա նիստում վարչապետի հնչեցրած խոսքերին, այն մասին, որ ակնկալում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, նաև այն տեղեկատվությանը, որ վարչապետը ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին:

Վարչապետը չէր հանդիպել Զասի հետ, բայց երեկ տեղի ունեցել է հանդիպում, Զասը տեղեկատվություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:  Զախարովան էլ ասել է, որ մոտ օրերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանին կներկայացնի առաքելության աշխատանքի արդյունքներով առաջարկների գնահատականները։ Այսպիսով, ՀԱՊԿ-ը փորձում է ինչ-որ բա՞ն անել մեզ լրիվ չնեղացնելու համար, թե՞ ուղղակի այդպիսի տպավորություն է ստեղծում․ հարցին Արամ Սարգսյանը հետևյալ պատասխանն է տվել:

«Եթե էն ժամանակ, երբ Սև լիճ իջան, վարչապետը հետևեր մեր և քաղաքական մի շարք կուսակցությունների ու Էմանուել Մակրոնի կոչին ու էն ժամանակ դիմած լիներ ՄԱԿ-ի ԱԽ, կամ նույնիսկ Աղավնոն հանձնելուց դիմեր ու ասեր, որ նոյեմբերի 9-ի փատսթուղթը չի իրականացվում, էսօր նոյեմբերի 9-ի փաստաթղթին հղում անողները շատ ավելի զգույշ կլինեին: Ռուսները հասկացան, որ տարածաշրջան մտնում են նոր խաղացողներ, որոնք սեփական ծրագրերն ու սեփական շահերն ունեն: Եվ էսօր մենք կարող ենք իրենց ասել ռուսական այդ կրկնվող ու չարչարկվող բառը «А куда они денутся?»: Իրենք պիտի գան ու մեզ խնդրեն, իրենք պիտի շատ խնդրեն: Զասը պիտի շատ խնդրի, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ընդունի: Մենք պիտի տարածաշրջան նոր խաղացողներ մտցնենք, սա գերկարևոր է: Թեկուզ ուշացած, բայց համարում եմ ողջունելի վարչապետի առաջարկը: Պնդում եմ, որ ՀԱՊԿ-ի որևէ առաջարկ կամ Զախարովայի ասած որևէ բան, որը դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, պիտի դատապարտվի»,- մասնավորապես ասել է Արամ Սարգսյանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին լուրջ առաջարկներ է արել, որոնց մենք պետք է ընդառաջ գնանք, որպեսզի առաջարկները վերածվեն փաստաթղթի: Այդպիսի փաստաթղթի առաջին օրինակ՝ ըստ Արամ Սարգսյանի, կարող է լինել էստեղ ԱՄՆ-ից և Արևմուտքից մշտադիտարկման խումբ ունենալը:

Մանրամասները՝ հարցազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

14:51 14.07.2025

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:38 14.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...

BACK_TO_TOP